Բակո Սահակյանը ՀՀ խորհրդարանականների հետ քննարկել է սահմանում տիրող վիճակը
SocietyԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահներին ու մի խումբ անդամների:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սահմաններում տիրող իրավիճակին:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: