Պաշտոնյաներ, ովքեր աշխատանքի են գնում հեծանիվով (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Շքեղ մեքենաներ, մի քանի հաստ պարանոցով թիկնապահներ…. ո՛չ մեր հրապարակումը այս մասին չէ, այլ ընդհակառակը՝ պարզության, նոր մշակույթի ու արժեքների ձեւավորման մասին է, որոնք ակտիվորեն սկսել են պրոպագանդել տարբեր երկրների պաշտոնյաները, ովքեր նախընտրում են աշխատանքի գնալ հեծանիվով։
Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է մի օր էլ հայ պաշտոնյաները նրանցից օրինակ վերցնեն եւ, օրինակ, Ազգային ժողով կամ Կառավարություն գնան հեծանիվով։ Երբեք մի ասեք երբեք…
Wnews.am-ը ներկայացնում է տարբեր երկրների քաղաքական գործիչների, ովքեր նախընտրում են աշխատանքի գնալ հեծանիվով։
Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը աշխատանքի էր գնում հեծանիվով։ Ավելին՝ մտահոգված լինելով բնապահպանությամբ, նա առաջարկել էր շրջակա միջավայրը զերծ պահել СО2 արտանետումներից՝ տուգանքներ սահմանելու ճանապարհով։ Եթե նրա առաջարկն ընդունվի, ապա այն վարորդները, որոնց ոստիկանները բռնեն տեղում կանգնած, սակայն միացված շարժիչով, կտուգանվեն շուրջ երկու հարյուր դոլարով։
Սեուլում պարբերաբար անց են կացվում «առանց ավտոմեքենայի օրեր»։ Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են անում թողնել իրենց ավտոմեքենաներն ու օգտվել տեղական տրանսպորտից, քայլել ոտքով կամ երթեւեկել հեծանիվով։ Քաղաքացիներին որպես օրինակ էր ծառայում Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մեն Բակը, ով երթեւեկում է հեծանիվով։
Ռիգայի քաղաքապետը եւս հեծանիվի սիրահար է։
Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանը նշանակումից հետո կառավարության նիստին մեկնել է հեծանիվով։
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն եւս աշխատանքի է գնում հեծանիվով։
Իհարկե, ոչ միշտ է ամեն ինչ հարթ ընթանում. նա վթարի է ենթարկվել.
Ավստրալիայի նախկին վարչապետ Տոնի Էբբոտը եւս աշխատանքի էր գնում հեծանիվով։
Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը եւս միշտ աշխատանքի է գնում հեծանիվով։
Կալինինգրադի շրջանի քաղաքապետ Նիկոլայ Ցուկանովը, զայրանալով խցանումներից, մեկ տարի առաջ որոշում կայացրեց աշխատանքի մեկնել հեծանիվով։











