Աստղային ոճ. Ադել
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Բրիտանացի այս երգչուհին երաժշտասերների համար, իսկական, բացահայտում դարձավ իր հզոր ու գեղեցիկ ձայնի եւ հուզիչ երգացանկի շնորհիվ: Ադելի հիթերը մեկը մյուսի հետեւից գլխավորում էին համաշխարհային հիթ-շքերթները` երգչուհուն բերելով մի շարք մրցանակներ եւ ուրույն տեղ հատկացնելով «Գինեսի» ռեկորդների գրքում:
Այն որ Ադելն ի սկզբանե տաղանդավոր էր, գաղտնիք չէր ոչ մեկի համար: Սակայն երգչուհու սկզբնական շրջանի ոճը, մեղմ ասած, կատարյալ չես համարի: Բայց Ադելը ժամանակի ընթացքում գտավ եւ ստեղծեց մի կերպար, որը չես շփոթի ոչ մեկի կերպարի հետ: Այսօր երգչուհին ներկայանում է դասական ոճի զգեստներով եւ սանրվածքով, իսկ նրա կերպարն ամբողջացնում է այցեքարտ դարձած կարմիր շրթներկը:
Ճաշակով երգացանկ ներկայացնող նրբաճաշակ երգչուհու ոճը ներկայացնում ենք մի քանի լուսանկարի միջոցով.
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան