Արտաշատցիները «Անմահների հովտում» նշեցին Երկրապահի օրը
SocietyԵրկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ Արարատի մարզի Նարեկ համայնքից վերեւ` լեռների գրկում` «Անմահների հովտում» որտեղ կառուցված են Արտաշատի շուրջ 150 նահատակների եւ անհետ կորածների հուշակոթողները, ապրիլի 8-ին կրկին մարդաշատ էր: Խնկարկելու եւ իրենց խոնարհումն արտահայտելու էին եկել նահատակների եւ անհետ կորածն երի ծնողները, շրջակա համայնքների գյուղապետները, մարտական ընկերները, հյուրեր, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամներ:
«Մենք նոր ենք իջել առաջագծից, որտեղ պահպանում ենք հայրենի հողը մեր զավակների, մեր թոռների հետ: Նորիցենք գնալու եւ ավարտելու կիսատ թողած գործը, եւ ջախջախելու ենք հայ ազգը ոչնչացնելու մոլուցքով տարվածքոչվոր ցեղերին»,-իր խոսքում նշեց ԵԿՄ Արտաշատի տարածքային բաժանմունքինախագահի տեղակալ ՀարությունՄնացականյանը:
Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, շնորհավորելով երկրապահներին եւ ներկաներին օրվա կապակցությամբ, ասաց. «Ես նույնպես կռվել եմ Արցախյան ազատամարտում, եւ ականատես եմ, որ մերօրյա ֆիդայինները մերայսօրվա հզոր բանակի հիմքն են: Նրանք պայքարեցին, հաճախ արեցին անկարելին, հայոց ազգի լինելիության իրավունքը հաստատեցին իրենց կյանքի գնով: Ես հպարտ եմ մեր ազատամարտիկներով, եւ այն պատանիզինվորներով, որոնք հայրենիքի համար նահատակվեցին՝ մահը գերադասեցին ապրելուց»:
Ելույթներին հաջորդեցին խնկարկումը, հնչեցին ռազմահայրենասիրական երգեր: Երգեցին պատանի եւ վետերան երկրապահները:
«Անմահների հովիտը» կառուցվել է 2014 թվականին` Նարեկ համայնքից 4 կմ վերեւ` լեռների գրկում: Իսկ հիմնարկեքը տեղի էր ունեցել 2013 թվականի աշնանը` խաչքարի տեղադրմամբ: 400 քմ տարածքի վրա արտաշատցի նահատակների համար վեր են խոյացած վեց հուշաքարեր` բոլորելով խաչքարի շուրջը: Արտաշատյան այս «Եռաբլուրը» կառուցվել է ԵԿՄ Արտաշատի տարածքային բաժանմունքի նախագահ Մնացական Մարգարյանի եւ ԵԿՄ անդամների տքնաջան աշխատանքով: Այն մի յուրօրինակ ուխտատեղի է ոչ միայն նահատակների հարազատների, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ճարտարապետ-նախագծողն է Արեգա Կարապետյանը, իսկ շինարար-կառուցողը` Գեւորգ Աղաջանյանը: Քանդակագործ Վահե Խաչատրյանը չորս ամիս շարունակ ոսկերչի աշխատանք է կատարել` արցախյան ազատամարտում նահատակվածների անուն, ազգանունները քանդակելով բազալտե հուշակոթողին:
«Անմահների հովտում» ԵԿՄ անդամների ջանքերով երկու տարի առաջ տնկվել է 40 ծառ ու թուփ, անցկացվել ջրագիծ:
Լիլիթ Մաճկալյան