« Հրամանատար, ով այս մարտական դիրքը տվել է թշնամուն՝ նրա մերը ...». հերոսի վերջին խոսքերը
BlogԾառայակից ընկերներն ասում են, որ մինչ իրեն թշնամիների հետ պայթեցնելը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, կապով գումարտակի հրամանատարին ասել է, որ բոլորը զոհվել են, ինքն է մնացել, վերջացել են բոլոր կրակային միջոցները, իր մոտ մեկ նռնակ է մնացել, ու ինքը չի նահանջի, չի հանձնվի ոսոխին, զոհված ընկերների վրեժը կառնի՝ իր հետ թշնամիներին այն աշխարհ տանելով: Ու վերջում ասել է. « Հրամանատար, ով այս մարտական դիրքը տվել է թշնամուն՝ նրա մերը ...»: Ու դրանից հետո պայթեցրել է նռնակը ...
Քո անունը, գրավոր թե բանավոր՝ հավերժ կմնա Հայոց պատմության էջերում, որդիս, դու քո հերոսական մահով ձեռք բերեցիր անմահություն...
Փառք քեզ, հանգչիր խաղաղությամբ, Հերոս:
Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը