«Իրեն պայթեցրեց թշնամու հետ, որովհետև մեր զավակները քաջ լինելուց բացի նաև հպարտ երկրի զավակներ են ու ոչ մեկի գերին չեն...»
BlogՀովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նայեք այս լուսանկարի համեստ, խելացի տղային: Սա մեր հերոսն է: Մեր պատիվը: Մեր արժանապատվությունը: Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն է, ում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշան:
Կռվեց մինչև վերջին փամփուշտը, իսկ հետո իրենց պայթեցրեց թշնամու հետ, որովհետև մեր զավակները քաջ լինելուց բացի նաև հպարտ երկրի զավակներ են ու ոչ մեկի գերին չեն: Ոչ թշնամու, ոչ բարեկամի:
Պարտք մնացինք իրեն:
