Մոսկվայում անցկացվեց Հաղթանակի զորահանդեսը
SocietyՄոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել Է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, զորահանդեսը ղեկավարում Էր ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը, զորահանդեսն ընդունել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Կենտրոնական տրիբունայում Էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, զորահանդեսին մասնակցել Է շուրջ 10 հազար մարդ: Երկրի գլխավոր հրապարակով անցել Է 135 միավոր տեխնիկա, ներառյալ «Արմատա» նորագույն տանկեր, «Բումերանգ» եւ «Կուրգանեց» զրահամեքենաներ, C-400 «Տրիումֆ» զենիթային համակարգեր, «Յարս» բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ:
Կարմիր հրապարակի վրայով 150-ից 400 մետր բարձրության վրա անցել են 71 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: