Մենք մեր ցավերով հանդերձ մեր հաղթանակներով ենք ապրում
BlogԱրշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շնորհավոր բոլորիս Տոնը...
Երջանիկ Տոներից մեկը, երբ մեր մոտ տոն է, հակառակորդի մոտ սուգ!!! Թշնամին հատուկ մեր տոներին միշտ կրակել է, որպեսզի մեր լույս օրերը սևացնի, բայց մեր ազգը արդեն առաջվանը չի, որ սգի ու ողբի մեջ ապրի, մենք մեր ցավերով հանդերձ մեր հաղթանակներով ենք ապրում, մեր տոները երգ ու պարով նշում մեր ընկերներին պատվով հողին հանձնելուց հետո, մեր մայրերը ռազմական ոգու ամրապնդումից են խոսում իրենց որդիների շիրիմի մոտ կանգնած, մեր հայրերը հրացանն առնում սահման են գնում իրենց ընկած որդու տեղը դատարկ չթողնելու համար, մեր քույրերը ամուսնանում որդիներ են ծնում, իրենց կորցրած եղբայրների գործը շարունակելու համար, մենք էլ մեռնելուց գոռում ենք «էս դիրքը հանձնողի մերը!!!»