Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Արկադի Ղուկասյանն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր
SocietyԱրցախի Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատա կը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Արկադի Ղուկասյանն այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը մասնակցել են հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Ղարաբաղի վերածնունդ» ֆոտոցուցահանդեսի բացմանն ու «Արցախ-Վերածնունդ» գրքի շնորհանդեսին եւ Սուրբ Ղազանչե ցոց Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած մոմավառությանը:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից: