10 ամենախելացի կենդանիները
LifestyleՈրոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և նույնիսկ մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել:
Ներկայացնում ենք 10 կենդանի, որոնք համարվում են ավելի խելացի:
1. Ծովառյուծներ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ծավառյուծները կարողանում են տրամաբանել:
2. Մրջյուններ

Մրջյունները ստեղծում են մեծ գաղութներ, որտեղ գործում է կաստաների բաժանումը: Նրանք նաև կարողանում են այլ կենդանիների և բույսեր օգտագործել իրենց նպատակների համար:
3. Ագռավներ

Ագռավները շատ խելացի են: Օրինակ՝ եթե նրանք ընկույզը չեն կարողանում կտուցով կոտրել, ապա բարձրանում են վեր և այնտեղից նետում քարերի վրա:
4. Ջրասամույրներ

Ջրասամույրները ցուցադրում են կայուն սոցիալական կապեր և ինտելեկտի բարձր մակարդակ: Կարողանում են օգտագործել առարկաներ որպես ուտելիք ճարելու գործիքներ: Նրանք նաև ջրի տատանումից որոշում են գիշատչի մոտենալը:
5. Ութոտնուկներ

Ութոտնուկները անողնաշարավորների մեջ համարվում են ամենախելացիները: Նրան գիշատիչներից պաշտպանվելու համար օգտագործում են տարբեր ստրատեգիաներ, կարողանում են բարդ խնդիրներ լուծել և խաղեր խաղալ:
6. Շներ

Շները մարդու լավագույն բարեկամներն են: Նրանք խելացի կենդանիներ են, հասկանում են մարդկանց հրամանները, հոտառությամբ գտնում են թաքցրած առարկաներ:
7. Խոյադելֆիններ

Խոյադելֆիններն ունեն բավականին կայուն սոցիալական կապեր, նույնիսկ կարողանում են ցավակցել մեկը մյուսին: Ուտելիք հայթայթելիս նրանք ընդունակ են ամենախորամանկ հնարքների:
8. Փղեր

Փղերը կարողանում են մարդկանց հետ հարաբերություններ ստեղծել: Նրանք վարժեցվում են, ինչպես նաև օգտվում տարբեր առարկաներից: Նրանք նաև հիշողություն ունեն: Եթե փղի հետ վատ են վերաբերվում, նա կարող է հիշել և տասնյակ տարիներ անց ու վրեժ լուծել:
9. Դելֆիններ

Դելֆինների ուղեղի առանձնահատկությունն է, որ այն միշտ արթուն է: Հայտնի է, որ դելֆինները սիրում են խաղալ, իրար անուն են տալիս և մարդկանց երեխաներին տարբերում են մեծահասակներից:
10. Կապիկներ

Կապիկները կենդանական աշխարհի ամենախելացի ներկայացուցիչներն են: Նրանք իրենց խմբերի ներսում վարում են ակտիվ հասարակական կյանք, կարողանում են օգտվել պարզ առարկաներից, արտահայտել տարբեր զգացմունքներ և սովորել շարժումների պարզ լեզուն: