Ինչպե՞ս Քիմ Քարդաշյանը դարձավ հայտնի
Lifestyle2007 թ-ին «E» հեռուստաալիքով կայացավ «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոույի պրիմիերան: Այս հայտնի հեռուստաշոուն ներկայացնում էր Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի առօրյա կյանքը: Սակայն մինչ այսօր շատերիս է հետաքրքրում այն հարցը, թե ի վերջո Քիմ Քարդաշյանին ինչպես հաջողվեց հայտնի դառնալ: Ինչ խոսք, նրան կարելի է տեսնել ամսագրերերի շապիկներին և հեռուստածրագրերում, գովազդներում և այլ մասսայական տեղեկատվական նախագծերում, սակայն հենց ի՞նչը նրան այդքան հայտնի դարձրեց:
Ինչպես Փերիս Հիլթոնը՝ Քիմը նույնպես ծնվել է ազդեցիկ ընտանիքում: Եվ ինչպես Փերիս Հիլթոնը՝ Քիմը նույնպես սկսեց հայտնվել Հոլիվուդում և նկարվել պապարացիների տեսախցիկների առջև: Բայց հենց ինչի՞ շնորհիվ նա դարձավ այդպիսի հայտնի ու ճանաչված, հարց, որը միգուցե տանջում է շատերիս:
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԿԵՆԱՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թ-ին հարուստ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և նրա կնոջ Քրիսի ընտանիքում: Ռոբերտ Քարդաշյանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ զբաղվեց Նիկոլ Սիմպսոնի սպանության գործով՝ որպես Օ. Ջեյ Սիմպսոնի փաստաբան: Ռոբերտը մահացել է 2003 թ-ին , բայց նրա հայտնի երեխաները մինչև այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են: Թվում է, թե Քարդաշյանների ընտանիքը լող է տալիս իրենց հոր հայտնիության շվաքում, որը նրանք դեմ չեն օգտագործել և առավել ուշադրություն գրավել:
Քիմ Քարդաշյանը մեծացել և դաստիարակվել է Լոս-Անջելեսի արտոնյալ ընտանիքում , և ընկերություն է արել միայն այլ ազդեցիկ ընտանիքների երեխաների հետ, ինչպես օրինակ՝ Փերիս Հիլթոնը: Քարդաշյանին և Հիլթոնին կարելի էր հաճախ հանդիպել միասին կարմիր գորգի վրայով անցնելով՝ տարբեր ձևերով նկարվելիս : Այդպիսով նրանք վաստակեցին Հոլիվուդի հայտնի մարդկանց համբավը: Շուտով Փերիս Հիլթոնը ճանաչում ձեռք բերեց, և նրան օրինակին հետևեց նաև Քարդաշյանը:
Լինելով արդեն ճանաչված ՝ Քարդաշյանը 2006 թ-ին ևս մի միջոց գտավ ավելի հայտնի դառնալու: Իր ընկերոջ՝ սիրեցյալ Ռեմ Ջիմիի հետ, նա մի վիդեո նկարահանեց, որը ԱՄՆ-ում մեծ աղմուկ բարձրացրեց: Տարօրինակ է, բայց Պերիսի մոտ նույնպես նման պարունակությամբ տեսանյութ հայտնաբերվեց: Չնայած նրան, որ Քարդաշյանի տեսանյութը պատահական հայտնվեց այլ ձեռքերում, սակայն այն ԱՄՆ-ում մեծ ճանաչում բերեց նրան: Իսկ գուցե Քիմը մտածված էր տարածել այդ տեսանյութը, որպեսզի այն ճանաչում բերի իրեն, այս հարցին կարող է պատասխանել միայն նա…
«ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ» ՀԵՌՈՒՍՏԱՇՈՈՒՆ «E» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ
Քիմ Քարդաշյանի անբարո տեսանյութի ի հայտ գալուց քիչ ժամանակ անց ՝ 2007 թ-ին ԱՄՆ- ում «E» հեռուստաընկերությամբ կայացավ «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոույի պրիմիերան: Այդ օրվանից նա և իր ընտանիքը դարձան տաբլոիդների սենսացիան: Պարզ է, որ Քիմը իր փիառը շատ լավ է անում, բայց արժանի՞ էր նա այդ հայտնիությանը: Հետաքրքիր է, ինչ-որ մեկը կհետաքրքրվե՞ր Քիմ Քարդաշյանով, եթե ասենք նա ծնվեր հասարակ ու աղքատ ընտանիքում: Դատեք ինքներդ…
Աղբյուր` Inchuzem.am