Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն ապշեցրել է իր կազմվածքով
LifestyleNews.am-ը գրում է.
Այսօր Ստոկհոլմում մեկնարկում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ մեր տաղանդավոր Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա յոթերորդ համարի ներքո՝ իր Love Wave հզոր էներգետիկայով լի երգով:

Եվ մինչ մենք շունչներս պահած սպասում ենք Իվետայի ելույթին, մեկ այլ չքնաղ հայուհի՝ Քիմ Քարդաշյանն, իր բազմաթիվ երկրպագուներին ուրախացնում է իր շքեղ կազմվածքով: Քիմ Քարդաշյանին, Քանյե Ուեսթին ու Նորթին պապարացիները տեսել են Լոս Անջելեսում ռեստորան գնալու ճանապարհին:



Նշենք, որ երկու օր առաջ ԱՄՆ-ում տոնում էին Մայրերի օրը ու Քանյե Ուեսթն այդ կապակցությամբ շքեղ նվեր է արել Քիմին ՝ տանը նրա համար կազմակերպելով իսկական համերգ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
