Ահասարսուռ դեպք Լոռիում. 56-ամյա կնոջը բռնաբարել ու սպանել է նրա 23-ամյա ազգականը. մանրամասներ
SocietyHraparak.am-ը գրում է.
Լոռիում հերթական ահասարսուռ սպանությունն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանվածի բնակարանի հրկիզմամբ:
Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ մայիսի 10-ին, Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ մարզի Շնող գյուղում բնակարան է այրվում: Այնուհետ արդեն տեղեկացվում է, որ հրդեհը տեղի ուժերով մարվել է:
Դեպքի վայր ժամանած իրավապահներն ու հրշեջները գյուղի 2-րդ փողոցի թիվ 42 տան ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել են 1960թ-ին ծնված Ս. Գալինյանի այրվածքներով դին:
Մեր տեղեկություներով՝ կնոջը խեղդամահ անելու միջոցով սպանել են, սակայն մինչ այդ, կնոջը բռնաբարել են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, սպանված կինն ապրում էր միայնակ, ուներ հոգեկան որոշակի շեղումներ: Մեզ հայտնի դարձավ նաև, որ կնոջն այցելելուց հետո տղամարդը ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ, սակայն մերժում է ստացել, ինչից հետո բռնաբարել, այնուհետ խեղդամահ է արել կնոջը, հետո հրկիզել բնակարանը՝ փորձելով տպավորություն թողնել, թե կինն այդ կերպ ինքնասպանություն է գործել:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ կնոջը բռնաբարելու, սպանելու և բնակարանը հրկիզելու մեջ կասկածվում է նույն գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ, ով սպանված կնոջ հեռավոր ազգականն է: