Բլեք Չայնան փոխում է ազգանունը՝ դառնալով Քարդաշյան
LifestyleNews.am-ը գրում է.
Քարդաշյանների ընտանիքի հետ հաստատ չես ձանձրանա։
Ռոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնան դեռ չի ամուսնացել 29-ամյա երիտասարդի հետ, բայց արդեն որոշել է Քարդաշյան դառնալ։ Եվ թվում է՝ նա այս քայլին դիմում է իր բիզնես նպատակներն իրականացնելու համար։

Պարզվում է, որ Անջելա Ռենե Ուայթը (Բլեք Չայնայի իսկական անունը) որոշել է նոր հեռուստանախագծեր հեղինակել, ինչպես նաեւ իր ուժերը փորձել հաղորդավարուհու դերում։ Եվ ինչ է պետք այս գործում հաջողության հասնելու համար։ Ճիշտ է, հնչեղ ազգանուն։
Եվ հենց այս նպատակով էլ նա սկսել է իր փաստաթղթերում փոխել ազգանունը եւ ներկայանալ որպես Անջելա Ռենե Քարդաշյան, հայտնում է TMZ-ը։

Հավանաբար շուտով նրա բեմական անվանումն էլ կփոխվի նա կներկայանա որպես Բլեք Քարդաշյան։
Հիշեցնենք, որ գիշերային ակումբի պարուհի Չայնան հղի է Ռոբ Քարդաշյանից եւ շուտով լույս կբերի եւս մեկ Քարդաշյան։