Ռոման Սահրադյանը երկրորդ անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում
SocietyՀՀ ոստիկանության պայմանագրային աշխատակից Ռոման Սահրադյանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ պտտաձողի վրա 1 րոպեում 45 անգամ «մեծ պտույտ ետ» վարժություն կատարելու համար:
«Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով, Ռոման Սահրադյանը, բացի «Դյուցազնագրքի» բազմաթիվ ռեկորդներից, արդեն սահմանել է երկու համաշխարհային ռեկորդ: «Մեկ ձեռքով պտույտ կատարելը եւ ժամանակի մեջ տեղավորվելը իրոք շատ բարդ է, բայց Ռոմանը կարողացավ այդ ռեկորդը սահմանել: Ռոման Սահրադյանի կատարած ռեկորդը կգրանցվի «Դյուցազնագրքի» 3-րդ հատորում»-,նշեց Թովմասյանը եւ ավելացրեց, որ նեկայումս 3 մարզիկներ պարապում են Գինեսի ռեկորդ սահմանելու համար:
Ռոման Սահրադյանի նախկին ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ պտտաձողի վրա 30 րոպեում 1001 պտույտ կատարելու համար: