Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մենք կլինենք ձեր կողքին` պաշտպանելու ձեր ազատ ընտրությունը. ԵԺԿ նախագահի ուղերձը Հայաստանին

Հայաստանում մեկնարկեց ԵԺԿ-ի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Մեկնարկը տրվեց «Եվրոպական քաղաքական դաշտը և հայաստանյան կուսակցությունները» կլոր-սեղան քննարկմամբ, որը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ փորձել են ավելի լայն տիրույթ ընդգրկել, քան ԵԺԿ-ին անդամակցող երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Օրինաց երկրի» և «Ժառանգության» շրջանակն է:

«Եվրոպական քաղաքական ընտանիքները, անկախ իրենց  գաղափարական հենքից` լինեն պահպանողական, լիբերալ,թե սոցիալիստ, կարող են օգտակար լինել Հայաստանում կուսակցական քաղաքական համակարգերի զարգացմանը: Շատ կարևոր է, որ մեր կուսակցությունները կարողանան օգտվել այդ եվրոպական քաղաքական ընտանիքներից` մեր ազգային պետական շահերն առաջ տանելու համար»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Այդ համատեքստում նա հիշեցրեց այն, երբ ԵԺԿ-ին անդամակցող հայկական երեք կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ի քաղաքական համաժողովն ընդունեց աննախադեպ բանաձև Հայոց ցեղասպանության հետ կապված` ամենախիստ ձևակերպումներով, թուրքական իշխանությունների հանդեպ հստակ քաղաքական մոտեցումով: Դրանից բացի, այս տարի ևս, քառօրյա պատերազմի հետ կապված, ԵԺԿ քաղաքական համաժողովը, արդեն ՀՀԿ-ի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ին նույնպես ընդունեց բանաձև, որն իր բովանադակությամբ ամբողջությամբ հայամետ է: Այսինքն, ըստ Արմեն Աշոտյանի, այդ կառույցում հայաստանյան կուսակց ությունների  աշխատանքը տալիս է իր արդյունքները:

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալիսկին ողջունեց նման քննարկում անցկացնելու նախաձեռնությունը: Նա նշեց, որ քննարկվելու են փոփոխությունները, որոնք առկա են եվրոպական քաղաքական դաշտում:

«Եվրոպական քաղաքական դաշտում կարևոր զարգացումներ են եղել, տեսել ենք նոր քաղաքական կուակցությունների ի հայտ գալը, տեսել ենք որոշ ավանդական կուսակցությունների անկումը: Փոփոխությունները երբեմն շատ խորն են, և մենք չգիտենք, թե երբ և ինչպիսի զարգացում կապրեն դրանք: Ինչ վերաբերում է հայաստանյան կուսակցություններին, ապա նշեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում նոր շրջան է սկսվում: Նոր Սահմանդրությունը նոր գլուխ է բացել քաղաքական կյանքում: Խորհրդարանական մոդելին անցում կատարելը շատ կարևոր է, այն ունի լուրջ նախադրայլներ քաղաքական կուսակցութ յունների համար: Մի կառավարման մոդելից մյուսին անցման ընթացքում քաղաքական կուսակցույթյուններն առանձնակի դերակատարություն կունենան: Ցանկանում եմ, որ Հայաստանը ստեղծի ուժեղ կուսակցական մոդելներ և լայն ընտրության հնարավորություն տա հասարակությանը»,-ասաց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Եվրամիությունը հենված է մարդու իրավունքների, օրենքի գերակայության արժեքների վրա: Այդ տեսանկյունից, ըստ դեսպանի, լուրջ մարտահրավեր կա լայն Եվրոպայում` ավելի մեծ եվրոպական տարածաշրջանի համար: «Հուսով եմ, Հայաստանն առաջիկա ընտրություններին և դրանցից հետո ցույց կտա, որ անգամ խնդրահարույց միջավայրում առաջ է տանում ընդհանուր աժեքների վավերական լինելու գաղափարը: Ինչպես միշտ ՀՀ նախագահն է  շեշտադրել, Հայաստանը ցանկանում է կապի մեջ լինել Եվրոպայի հետ ընդհանուր արժեքների հիման վրա»,-հավելեց դեսպանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընթերցեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը: Ժոզեֆ Դոլը նշել է, որ ԵԺԿ-ն եվրոպական քաղաքական  դաշտի անկյունաքարն է, որը շարունակում է աջակցել Եվրամիության ընդլայնմանը:

«Մենք հպարտ ենք, որ ունենք ամենամեծ խումբը Եվրոպական խորհրդարանում: Մենք համոզված ենք, որ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցությունն օգատակար կլինի բոլորի համար: ԵԺԿ-ի համար շատ կարևոր է այն, որ ամրապնդենք կապերը Հայաստանի ու Եվրամիության միջև, և մենք պետք է նոր ուղիներ գտնենք համագործակցության համար: Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի անվտանգության իրավիճակ կա տարածաշրջանում, և մենք նպատակ ունենք անդրադառնալ այդ հարցին: Մենք կլինենք ձեր կողքին՝ պաշտպանելու ձեր ազատ և ինքնորոշման ընտրությունը և պայքարելու ժողովրդավարության ու բարգավաճման համար ձեր երկրներում: Հայաստանը տարածաշրջանում կարևոր գործընկեր է ԵԺԿ-ի համար: Համոզված եմ, որ կխորացնենք մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, օրենքի գերակայություն, կառավարման ոլորտ, մարդու իրավունքներ քաղաքական հասարակություն, դատական ոլորտում բարեփոխումներ և այլն»,-ասված է ԵԺԿ նախագահի ուղերձում: 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun