Նազարբաեւը հայտարարել է աշնանը ԵԱՏՄ-ԵՄ համատեղ համաժողով անցկացնելու մասին
EconomicsՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է աշնանը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության համատեղ համաժողով անցկացնելու մասին:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, այդ մասին հայտնել Է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ինչպես ասված Է մամուլի տեղեկագրում, Նազարբաեւը, կարեւորելով ԵԱՏՄ-ի զարգացումը, տեղեկացրել Է «աշնանը Եվրասիական տնտեսական միություն-Եվրամիություն համատեղ համաժողով անցկացնելու շուրջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին»:
Նազարբաեւը նաեւ նշել Է «Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության բազմակողմանի բնույթը»: