Հայրենասիրության մեջ գաղափարին նվիրված ենք, երկիրը լքելիս՝ առաջին շարքերում կանգնած
BlogԱրմեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրավիճակային ժողովուրդ ենք, էլի… պատերազմի ժամանակ թուրքի մայրիկի աչքերից արտասուք ենք թափում, խաղաղ ժամանակ՝ սեփական երկրի տիրոջ մայրերի կենսագրությունն ենք հիշում: Ժողովրդավար ենք էությամբ, բայց մտածելակերպով բռնապետի ենք արժանի: Հայրենասիրության մեջ գաղափարին նվիրված ենք, երկիրը լքելիս՝ առաջին շարքերում կանգնած: Մոլորվել ենք հեթանոսի ու քրիստոնյայի նույնանման ընկալումների տարբեր մեկնաբանություններում: Ծերանում ենք որպես ազգ՝ մնալով մանկան հասակում: Կիսատ ենք, կամ՝ էս կեսը, կա՛մ՝ էն կեսը, ու հենց դրանով ենք լրացնում իրար:
© «ԾԱՅՐԱՀԵՂԻՑ ԾԱՅՐԱՀԵՂԱՑ», Հատոր 1275, Գլուխ 118-րդ, Էջ 2390