Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

Economics

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մայիսի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ այցելել է սահմանամերձ Վահան, Ճամբարակ և Շորժա համայնքներ: Այցի ամբողջ ընթացքում նախարարին ուղեկցել է Գեղարքունիք մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: 

Այս մասին տեղեկանում ենք ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Սահմանամերձ Վահան համայնքում նախարար Դավիթ Լոքյանը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Վահան համայնքում համայնքապետի հետ նախարարը քննարկել է գյուղի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հարցեր: Գյուղը չունի խմելու ջրի խնդիր, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով համայնքը շուտով կապահովվի գյուղտեխնիկայով: Սահմանամերձ Վահանում նախարարը այցելել է համայնքի մանկապարտեզ, ծանոթացել մանկապարտեզի շենքային պայմաններին: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում 43 երեխա:

Այնուհետև Ճամբարակի համայնքապետարանում Դավիթ Լոքյանը հանդիպմանը ներկա տարածաշրջանի համայնքապետերին է ներկայացրել տարածաշրջանի համար մշակված վարչատարածքային բարեփոխման նախնական մոդելը, որով նախատեսվում է Ճամբարակի տարածաշրջանում ստեղծել խոշորացված համայնքների երեք փունջ՝ անտառամերձ համայնքների փունջ, Սևանա լճի ափամերձ համայնքների փունջ՝ Շորժա կենտրոնով և Ճամբարակի հարակից համայքների փունջ` Ճամբարակ կենտրոնով: Ափամերձ համայնքների փունջը կծառայի նաև որպես զբոսաշրջային կենտրոն:  

Հայաստանի մյուս տարածքների համեմատ Ճամբարակի տարածաշրջանն ունի աղքատության, ենթակառուցվածքների զարգացվածության խնդիրներ, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այստեղ ամենացածրն է: Դավիթ Լոքյանը նշել է, որ պետությունը համայնքների խոշորացման ծրագիրը դիտարկում է որպես տարածքների զարգացման հնարավորություն. ֆինանսական միջոցների  համախմբման, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների կողմից խոշորացվող համայնքներում իրականացվող տարբեր տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով հնարավոր կլինի համայնքերում ստեղծել ավելացված արժեք, եկամտաբեր արտադրություններ: Խոշորացվող առաջին 14 փնջերում միայն դոնոր կազմակերպությունների կողմից (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Եվրոպական միություն, Շվեյցարիայի զարգացման գործակալություն) նախատեսվում է 20 մլն դոլարի ներդրում կատարել: 

«Ընդհանուր մոտեցումն այն է, որ ուղղենք ֆինանսական  միջոցներն  ամենաթույլ  զարգացած համայնքներին, խթանենք  տարածքների տնտեսական զարգացումը` հասցնելով դրանք  զարգացվածության միջին մակարդակի, ինչն էլ իր հերթին կապահովի ավելացված արժեքի ստեղծում»,-ասել է նախարարը՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականին: Նախարարը ցածր հավաքագրման ցուցանիշ ապահոված համայնքների ղեկավարների հետ քննարկել է պատճառները, հորդորել առաջիկա ամիսներին բարելավել այդ ցուցանիշների մակարդակը: Համայնքապետերը բարձրացրել են մանկապարտեզների, ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, քննարկվել են դրանց լուծման հնարավորությունները:

Այնուհետև Դավիթ Լոքյանն այցելել է Ճամբարակի առողջության կենտրոն, շրջել վերջերս հիմնանորոգված և արդիականացված հիվանդանոցում, ծանոթացել պայմաններին:  Կենտրոնը սպասարկում է տարածաշրջանի համայնքների բնակչությանը, ապահովված է նորագույն բժշկական սարքավորումներով:

Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Շորժա համայնքում էր, որտեղ ևս քննարկել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine