Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սենսացիաների հետեւից չընկնել. Դ.Բաբայանը՝ սահմանին «կապույտ սաղավարտների» տեղակայման մասին

Armtimes.com-ը գրում է.

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին պատերազմական գործողությունները կարծես դադարել են, սակայն նաեւ բանակցություններ չկան վերջնական խաղաղության հաստատման հարցում պայմանավորվածություն ձեռքբերելու շուրջ: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հնարավորության մասին՝ Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել երեք քայլ՝ հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ եւ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ահաբեկչության: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ զրուցել ենք այս պայմանների իրագործման հարցում առաջընթացի եւ այլ հարցերի շուրջ:

- Պարոն Բաբայան, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսարեւմտյան ուղղությամբ: Առաջին անգամ է օգտագործվում ուժեղացված բառը: Ի՞նչ է դա նշանակում:

- Խոսքը թերեւս այն մասին է, որ քառօրյա պատերազմից հետո անվտանգության միջոցառումներն են եղել ավելի բարձր մակարդակի վրա: Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, անցկացվել է հերթական մշտադիտարկում: Բայց ընդդհանրապես այս հարցը կարեւոր է այն առումով, որ հիմա արդեն անհրաժեշտ է լուրջ մեխանիզմներ մշակել եւ ներդնել զինադադարի ռեժիմի խախտումների տեղն ու վայրը, ինչպես նաեւ խախտող կողմին արձանագրման համար:

- Հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը նաեւ Սերժ Սարգսյանի առաջադրած 3 պայմանների մեջ կար: Արդյո՞ք այս ուղղությամբ քայլեր արվում են:

- Գիտեք, պետք է արվեն: Դեռեւս քննարկման մեջ է, բայց սա ամենաստորին օղակն է ռազմական նշանակություն ունեցող ոլորտում, որը գրեթե անտեսված է եղել այս բանակցային գործընթացի ընթացքում: Հիմնական շեշտը դրվել է կարեւոր խնդիրների լուծմանը, «ամենաբարձր հարկերին»՝ կարգավիճակ, սահմաններ...Բայց առանց այդ հիմքի, այդ ստորին օղակի՝ հնարավոր չէ առաջ գնալ եւ չորսօրյա պատերազմը ցույց տվեց դա: Պաշտոնական Ստեփանակերտը բազմաթիվ անգամ առաջարկել է նման մեխանիզմների մշակումն ու կիրառումը: 2007 թվականից առաջարկում է, որպեսզի դիպուկահարները հետ քաշվեն: Չեն արել դա՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շնորհիվ: Արդյունքում փոխվել է հրադադարի խախտումների որակը. արդեն ոչ թե դիպուկահարներն են խախտումներ կատարում, այլ ավելի ծանր զինատեսակներ: Այդ ընթացքում պաշտոնական Ստեփանակերտն առաջարկել է ստեղծել հանգստյան օրեր եւ գոնե կրոնական, ազգային տոների օրերին չկրակել: Դա եւս Ադրբեջանը մերժել է: Հիմա եթե ժամանակին խախտումները ֆիքսելու այդ մեխանիզմները մշակվեին՝ միգուցե այս քառօրյա պատերազմը տեղի չունենար եւ այսքան զոհեր չլինեին: Բայց հիմա, հաշվի առնելով, որ այդ քառօրյա պատերազմը նաեւ մեծ հարված է հասցրել բանակցային գործընթացին, մտցրել է գրեթե փակուղի, պետք է վերակենդանացնել բանակցային գործընթացը, որը շատ դժվար է: Բայց մինչեւ վերակենդանացումը կամ որպես կարեւորագույն նախադրյալ վերակենդանացման համար պետք է մշակվեն եւ ներդրվեն այդ մեխանիզմները: Որովհետեւ հիմա նույնիսկ առանց բանակցային հանդիպումների կազմակերպման անհրաժեշտ է պահպանել խաղաղություն եւ կայություն տարածաշրջանում: Իսկ այս համատեքստում անփոխարինելի է նման մեխանիզմների մշակումն ու ներդրումը, որպեսզի արձանագրվի խախտողը, հետո պատասխան տրվի՝ ինչո՞ւ է խախտել, ի՞նչն է եղել պատճառը: Մինչեւ դա չլինի՝ շատ դժվար է լինելու անցնել գործընթացի մյուս «հարկին»՝ բանակցային գործընթաց, եւ այլն, եւ այլն:

- Հիմա ռեալ հնարավորություն կա՞ այդ մեխանիզմներն իրագործելու: Այս պահին որեւէ քայլ արվո՞ւմ է:

- Հիմա կա հնարավորություն: Այսինքն նայած Ադրբեջանը իրեն ոնց կդրսեւորի: Բայց միջազգային հանրությունը պետք է սկզբունքայնություն ցուցաբերի, եւ անպայման, որպես բանակցային գործընթացը շարունակելու նախադրյալ փորձի անցկացնել այդ բոլոր որոշումները եւ սկսվի գործընթացը:

- Իսկ դուք այդ ուղղությամբ որեւէ քայլ տեսնո՞ւմ եք միջազգային հանրության կողմից:

- Այո, իհարկե: Պետք է հանդիպումները շարունակվեն կողմերի միջեւ, ներդրվեն մեխանիզմներ այդ խախտումները ֆիքսելու, միգուցե ավելի ուժեղացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝ թե մարդկային, թե մասնագիտական ռեսուրսներով: Թե չէ հիմա տեսեք՝ կարեւոր է այդ մշտադիտարկումը, բայց դա կարող է տեղի ունենալ ամիսը մեկ անգամ, այն էլ նախօրոք պայմանավորվում են, թե որ մասում անցկացնեն: Այսինքն կարող է այդ պահին նորմալ է իրավիճակը, դադարեցնում են կրակը, բայց դա չի նշանակում, որ դա բավարար է: Էն ժամանակ՝ 1994 թվականին, 95-ին, 96-ին դա բավարար է եղել, բայց արդեն 2014-2015 թվականներից այդ մեխանիզմը սկսել է խնդիրներ առաջացնել:

- Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռառը երեկ «ՀԺ» թղթակցին ասել է, որ այժմ քննարկվում է ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ դրոշի տակ «կապույտ սաղավարտներ» խաղաղապահ ջոկատների տեղակայման հարցը: Տեղյա՞կ եք ինչ է դա:

- Խոսքը խաղաղապահ ուժերի մասին է, բայց ո՞ւմ հետ է քննարկվում: Ես չգիտեմ ում հետ է քննարկվում եւ այդ քաղաքագետը որտեղից է նման տվյալներ վերցնում:

- Այսինքն դուք տեղյակ չեք նման քննարկումից:

- Դե նման տեղեկություն չկա եւ չի էլ կարող լինել: Կրկնում եմ. մենք բազմիցս ասել ենք, որ որպես սկզբունք մենք դեմ չենք, որ կարող են խաղաղապահներ գալ, բայց նրանք կարող են գալ մի դեպքում, եթե հակամարտությունը համապարփակ ձեւով ստանա իր լուծումը: Եթե բոլոր հարցերը կարգավորվեն՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդասիրական: Երբ որ Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետությունը, երբ որ Արցախի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչի Ադրբեջանի Հանրապետույունը, երբ որ հստակեցվեն սահմաները, մնացած հարցերը լուծվեն: Միգուցե այդ ժամանակ, որպես խաղաղության հաստատման հարցում միջազգային հանրության մասնակցության սիմվոլիկ դրսեւորում երկու պետությունների սահմանին կամ ամբողջ երկայնքով կամ որոշ հատվածներում նման ուժեր տեղակայվեն: Հիմա դա իմաստ չի ունենա: Այսինքն սա լուրջ խնդիր է, պետք է հասկանալ իրավիճակը եւ սենսացիաների հետեւից չընկնել: Գերմանիան այս տարի նախագահում  է ԵԱՀԿ-ում, բայց դա չի նշանակում, որ ամեն մի քաղաքագետ ինչ-որ ասում է՝ համապատասխանում է իրականությանը:

- Պարոն Բաբայան, բանակցությունների վերադառնալու նախապայմաններից մեկն էլ Ղարաբաղի ներգրավումն է բանակցություններին: Ի՞նչ եք կարծում այդ պայմանը կպահպանվի՞, թե բանակցությունների վերսկսման հնարավորության դեպքում Հայաստանը հետքայլ կանի այդ պահանջի հարցում:

- Մենք միշտ ասել ենք, որ Արցախը պետք է մասնակցի գործընթացին: Ի վերջո տեսեք, անհեթեթ իրավիճակ է ստեղծվել: Այդ որոշումը, որ հակամարտության 3 կողմ կա (Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան), ընդունվել է ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում: Այն ընդունվել է Մինսկի խմբի անդամ պետությունների կողմից՝ կոնսենսուսի հիման վրա: Ադրբեջանի քմահաճույքով 1998 թվականից բանակցությունները ընթանում են խեղաթյուրված ձեւաչափով՝ խախտելով բուդապեշտյան որոշումը: Դրա փոխարեն գոնե հինը պետք է չեղյալ համարվեր կամ նորը ընդունվեր, որը տեղի չի ունեցել, այսինքն այս բանակցությունների վարումը ԵԱՀԿ ՄԽ կողմից հակասում է հենց Բուդապեշտում ընդունված հիմնարար փաստաթղթին: Այսինքն իրավական տեսանկյունից ճիշտ չէ: Այս չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ պատերազմն ընթանում է Ադրբեջանի եւ Արցախի միջեւ: Եթե Արցախը պատերազմի կողմ է՝ ինչո՞ւ չպետք է լինի բանակցությունների կողմ, ո՞վ կարող է տալ ինչ-որ պատասխան դրան: Որեւէ մեկը չի կարող, որովհետեւ շատ ակնհայտ է դա:

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun