Ջորջ Քլունին բացահայտել է, թե ծննդյան ինչ նվեր է ստացել Ամալ Քլունիից
LifestyleՄայիսի 6-ին լրացավ հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի 55-ամյակը։ Իսկ ի՞նչ նվիրել այն մարդուն, ով ամեն ինչ ունի։ Այս հարցում դերասանի կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, նախտնտրել է լինել գործնական։
Ջորջ Քլունին, ով Ամալ Քլունիի հետ միասին մասնակցում է Կաննի կինոփառատոնին, որտեղ ցուցադրվելու է նրա «Money Monster» ֆիլմը, Կաննում հարցազրույցի ժամանակ կատակել է, որ ծննդյան օրն անցկացրել է խմելով, ապա բացահայտել, թե ինչ է Ամալը ծննդյան օրն իրեն նվիրել։
«Մենք Անգլիայում մեր տան դիմաց ունենք շատ գեղեցիկ գազոն, որը ես հնձում էի, երբ երեխա էի։ Ամալն ինձ համար գնել է խոտ հնձող հսկայական մեքենա, որն այժմ մեր տանն է և ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ այն օգտագործելու»,-ասել է Քլունին։