7 իրեր, որ գիրացնում են
Lifestyle1. Կապիչներով կոշիկ
Հաստ սրունքներ ունեցող կանանց կապիչներով կոշիկ կրել խորհուրդ չի տրվում։ Կապիչը ոտքի վրա հորիզոնական գիծ է առաջացնում, որը, ինչպես պարզեցինք, ոտքը “կտրում” է, կարճացնում ու էլ ավելի հաստացնում:
2. Փայլուն կտորներ
Փայլուն կտորներից կարված հագուստը մարմնին տեսողականորեն մի քանի կիլոգրամ քաշ է ավելացնում։ Փայլ ունեցող կտորները կլանում են լույսը, ինչը մարմնին ծավալ է հաղորդում և ընդգծում է յուրաքանչյուր անհարթություն։ Նույնը վերաբերվում է նաև զուգագուլպաներին, դրանք ոչ միայն ոտքն ավելի հաստ են ցույց տալիս, այլև արդեն մի քանի տարի է նորաձևությունից դուրս են հրավիրվել:
3. Ճղճղված ջինսեր
Հաստ ազդրեր ունեցողները ջինսե տաբատներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի դրանց մաշված ու գունաթափված հատվածները ոտքերի խնդրահարույց հատվածներում չհայտնվեն։ Գունային կոնտրաստը ոտքերը ցանկալի լույսի ներքո չի ներկայացնում։ Մուգ գույները որպես կանոն քողարկում են մարմնի թերությունները, բաց գույներն ընդգծում են։ Ստացվում է, որ հնամաշ ոճի ջինս գնելով՝ մենք ընդգծում ենք այն, ինչից բարդույթավորվում ենք։ Կոնկրետ մեր կազմվածքին հարմար “մաշվածություն” գտնելը բավական դժվար կլինի, այնպես որ լավագույն տարբերակը միատոն ջինսեր ընտրելն է:
4. Գրպաններ
Եթե ունեք հաստ ազդրեր, խոշոր կուրծք կամ հետույք, ապա խուսափեք այդ հատվածներում գրպաններ ունեցող հագուստից։ Գրպանները հավելլյալ ծավալ հաղորդելու մեծ վարպետ են։ Պատահական չէ, որ փոքր կուրծք ունեցող կանանց ոճաբանները խորհուրդ են տալիս կրծքի հատածում գրպաններ ունեցող վերնաշապիկներ կամ բլուզներ կրել։ Նույնը վերաբերվում է նաև հագուստի վրա առկա այլ հավելյալ տարրերին։ Խոշոր կազմվածք ունեցող կանանց ցուցված չեն փոռիկները, վալանները կամ ժաբոն:
5. Պարկանման լայն հագուստ
Խոշոր կազմվածք ունեցող կանայք հաճախ ուզում են թաքնվել նմանատիպ հագուստի մեջ, դրանով իրենց հարմարավետ են զգում, բայց․․ Իրականում մարմինը վերածվում է անորոշ ծավալ ունեցող մի զանգվածի, մարմնի թերությունների հետ մեկտեղ թաքնվում են նաև դրա առավելությունները։ Պետք է ոչ թե լղոզել մարմնի ուրվագիծն, այլ փոխել շեշտադրումները:
6. Խոշոր պրինտ
Վերհիշեն Խոշոր պրինտը խոշորացույցի գործառույթ ունի։ Դրանով պետք է ծածկել մարմնի այն հատվածը, որը ցանկանում ենք ընդգծել, հակառակ պարագայում այն պոտենցիալ թշնամու է վերածվում։ Ավելորդ քաշ ունեցող կանանց խորհուրդ է տրվում մանր պրինտերով հագուստ կրել:
7. Նեղացող տաբատ
Հաստ ազդրեր ունենալու դեպքում նեղացող տաբատ կրելիս, ոտքը եռանկյունու է վերածվում, ընդգծվում է մարմնի այն հատվածը, որով այնքան էլ չեք հպարտանում։ Ի դեպ, խուսափեք նաև ցածր իրան ունեցող տաբատներից:
Պատրաստեց Լիանա Կարապետյանը