Հայաստանի 132 դպրոցներ մասնակցել են «Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» դպրոցականների մրցույթին
SocietyՀայաստանի 132 դպրոցներ մասնակցել են «Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» դպրոցականների մրցույթին և պատրաստել են «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառներ: Այս մասին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Մրցույթի նպատակն է միջին և ավագ դպրոցների աշակերտների մոտ զարգացնել ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը և խորացնել գիտելիքները: Մրցույթի իրականացման նախաձեռնությունը «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությանն է՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ:
Մրցույթին մասնակցել են Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 132 դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, ովքեր պատրաստել են A2 ֆորմատի պաստառներ (420x594)` նվիրված ինժեներական մասնագիտացումներում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը:
Աշակերտների պատրաստած պաստառները ներկայացնելու համար Երևանում անցկացվելու է ցուցահանդես-
Լավագույնը ճանաչված պաստառները տեղ կգտնեն մրցույթի արդյունքում տպագրված 2017թ. օրացույցներում, որոնք կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին:
Ներկայացված պաստառներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։