ԶԼՄ-ներ. Սանդրա Բալոքն ամուսնանում է Բրայան Ռենդալի հետ
LifestyleԱրտասահմանյան զլմ-ների տեղեկություններով, 51-ամյա Սանդրա Բալոքը պատրաստվում է ամուսնանալ իր 49-ամյա ընկերոջ՝ Բրայան Ռենդալի հետ։
Ինչպես նշում են աղբյուրները, հարսանիքը սիրահարները պլանավորում են անել այս ամռանը։ Սանդրան ուզում է այն անել իր ծննդյան օրը՝ հուլիսի 6-ին։
«Սանդրան շատ երջանիկ է և համարում է, որ Բրայանը հիանալի հայր կլինի իր երեխաների համար», -նշել է աղբյուրը։
Ասում են, որ Սանդրայի որդեգրած երեխաները՝ 6-ամյա Լուիսը և 3-ամյա Լայլան նույնպես շատ ուրախ են «նոր հայրիկի» համար։
Հիշեցնենք, որ Ռենդալը և Բալոքը ծանոթացել են դերասանուհու ծննդյան օրը, 2015 թվականին։ Սանդրան հրավիրել էր պրոֆեսիոնալ լուսանկարիչ Բրայանին նկարելու իր ծննդյան արարողությունը։ Նրանք շուտով սկսեցին հանդիպել, իսկ նախորդ տարվա աշնանից արդեն միասին են ապրում։
Սակայն աղբյուրները նշում են, որ Սանդրան մեծ դասեր է քաղել իր առաջին անհաջող ամուսնությունից, այդ պատճառով արդեն կազմել է ամուսնական պայմանագիր, ըստ որի Բրայանը ոչ մի ցենտ չի ստանա կնոջից դավաճանության դեպքում ամուսնալուծվելիս։