Հայաստանում արտարժույթների փոխարժեքներն աճ են գրացնել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 12-ին կազմել է 479.45 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.36 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.10 դրամ՝ աճելով 1.22 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 693.04 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 1.95 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի 12-ին կազմել է 7.39 դրամ, աճը 0.14 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 269.91 դրամ, ոսկի՝ 19,682.23 դրամ, պլատին՝ 16,447.46 դրամ։