Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների արդյունքում նավթի գները նվազել են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,07 տոկոսով՝ հասնելով 46,20 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,79 տոկոսով՝ հասնելով 47,70 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: