Bentley-ն լյուքս դասի մեքենայի դիզայնով հյուրանոցային համար է նախագծել
LifestyleSt. Regis Dubai հյուրանոցը ներկայացրել է իր նոր՝ Bentley հյուրանոցային սենյակը: Սենյակի դիզայնը մտածելիս, մասնագետները ոգեշնչվել են Bentley Mulsanne մեքենայով:
Bentley-ի սենյակը գտնվում է հյուրանոցի չորրորդ հարկում, այն իր մեջ ներառում է ֆոյե, ընդունարան, մեծ պատուհաններով տարածք: Ընդհանուր մակերեսը կազմում է 195 քմ: Ինտերյերի ստեղծման ժամանակ օգտագործվել են ձեռքով պատրաստված իրեր:
Հյուրանոցի հյուրերը նաև կարող են օգտվել հյուրանոցի տրամադրած Bentley Flying Spur ավտոմեքենաներից:

