Դոնալդ Թրամփի կանայք
Lifestylegazeta.ru-ն ներկայացնում է ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կանանց: Թրամփը 3 անգամ ամուսնացած է եղել՝ չեխ մոդել Իվանա Զելնիչկովայի, ամերիկացի դերասանուհի Մառլա Մեյփլզի և ֆոտոմոդել Մելանյա Քնավսի հետ: Վերջինիս հետ միլիարդատերն ապրում է մինչ օրս: Թարմփը նաև չի թաքցնում իր սիրային կապերն ամուսնացած և չամուսնացած կանանց հետ:
Դոնալդ Թրամփը և Իվանա Զելնիչկովան ամուսնացած են եղել 15 տարի՝ 1977-1992 թթ.: Նրանք 3 երեխա ունեն:
Դոնալդ Թրամփը և Իվանա Զելնիչկովան, 1989 թ.
Մառլա Մեյփլզը, 2011 թ.
Դոնալդ Թրամփը և Մառլա Մեյփլզը ամուսնացած են եղել 6 տարի՝ 1993-1999 թթ.: Զույգն աղջիկ ունի՝ Տիֆանի Արիանա Թրամփը:
Մելանյա Քնավսը
Թրամփն ու Քնավսը նշանվել են 2004 թ., ամուսնացել են 2005 թ. հունվարի 22-ին: 2006 թ. մարտի 20-ին զույգը տղա է ունեցել՝ Բերրոն Ուիլյամ Թրամփը:
Թրամփի նախկին ընկերուհիներից է, շշուկների համաձայն, Կառլա Բրունին՝ ֆրանսիացի քաղաքական գործիչ Նիկոլյա Սարկոզիի ներկայիս կինը:
2008 թ. փետրվարի 2-ին Կառլա Բրունին ամուսնացել է Նիկոլյա Սարկոզիի հետ:
Դոնալդ Թրամփը և ամերիկացի մոդել Կառա Յանգը
Կառա Յանգը