Yerevan, 09.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ես ամբողջության արյան մեջ էի և շորերս էլ պատռված էին». ի՞նչ իրավիճակում էր հայտնվել դերասանուհի Էվա Խաչատրյանը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Էվա Խաչատրյանն արդեն չորս տարի է աշխատում է Կամերային թատրոնում, բավականին հաջող քայլերով առաջ է գնում. նա այն դերասանուհիներից է, ով ներգրավված է մի շարք ներկայացումներում: Հեռուստադիտողը Էվային տեսել է մի շարք սերիալներում և գեղարվեստական ֆիլմերում, վերջերս էլ ներկայանում էր «Ֆուլ Հաուս» սիթքոմում, որտեղ մարմնավորում էր հումորային դեր: BlogNews.am-ը դերասանուհու հետ անկեղծ զրույց է ունցել:

- Էվա վերջերս դուք զբաղված էիք «Ֆուլ Հաուս» սիթքոմում: Այդ եթերաշրջանի ավարտից հետո, ի՞նչ նոր նախագծեր և առաջարկներ ունեք:

- Հիմա զբաղված եմ Կամերային թատրոնի հինգ-վեց ներկայացման մեջ: Արա Երնջակյանը մի գործ է գրել, որը հենց իմ անձի վրա է հիմնված: Նա ունի գրքեր հինգ-վեց մասից բաղկացած, որոնք իր հեղինակած պիեսներ են և իր հերոսներին ստեղծում է իր իսկ դերասանների բնավորությունից ելնելով: Այս դեպքում կարող եմ ասել, որ ես էլ արդեն պատմության գրկում եմ: Շուտով նախատեսում ենք էլի երաժշտական շատ հետաքրքիր նախագիծ, որի մասին չեմ կարող դեռ բարձրաձայնել: Վերջերս կայացավ Մկո Հովոյի «Պլուս-մինուս» ներկայացման պրեմիերան, որտես չնայած զբաղվածությունս մեծ չէ, բայց ամեն դեպքում շատ հաճելի էր: 

- Գիտեմ նաև, որ վերջերս նկարահանվել եք ռուսական կինոարտադրության համար, ուզում եմ դրա մասին էլ խոսեք: 

- Արշալույս Հարությունյանի ֆիլմն, ով շատ հաճախ է աշխատում ռուսների հետ: Ես շատ սիրում եմ նրա աշխատելաոճը, քանի որ մեծ հարգանք ունի դերասանի հանդեպ: Առաջին նկարահանման օրը բավականին ծանր էր. տեսարան էր թրաֆիքինգի մասին: Ես մարմնավորում էի մի աղջկան, ում գողանում է շեյխը, նրան բնաբարում են և թմրանյութերի ազդեծության տակ են պահում, դարձնում են մահապարտ: Գլխավոր հերոսը, երբ սկսում է փնտրել իր աղջկան, գտնում է ինձ և փրկում: Խաղընկերս տարիքով մեծ էր և նրա հետ կոնտակտի մեջ մտնելը բավականին բարդ էր, իսկ տեսարանի վերջում ես ամբողջությամբ արյան մեջ էի, շորես էլ պատռված էին: Բունկեռի մեջ էի գտնվում և կային տեսարաններ, որտեղ ես պետք չէի, բայց դուրս չէի գալիս այնտեղից, որպեսզի չկորցնեմ իմ էմոցիաները: Երբ վերջացրեցինք տեսարանն, այնքան լարված էի, որ ամբողջ թիմը սկսեց ծափահարել, իսկ ես սկսեցի լաց լինել:

- Չափազանց տպավորված եք խոսում ռուսական կինոարտադրության մասին: Ունեք արդյո՞ք ցանկություն դրսում ապրելու և գուցե հիմնական գործունեությունն այնտեղ ծավալելու: 

- Շատ ոգևորող է իհարկե, բայց ասեմ, որ մոտ չորս տարի առաջ ես նկարահանվել եմ պարսկական ֆիլմում: Այն ժամանակ երիտասրդ է և պետք է խոստավանեմ, որ չեմ տեսել ֆիլմը: Այդ ժամանակվա համար բավականին բարձր վարձատրվեցի: Ուզում եմ ասել, որ այդպիսի փորձ էլ ունեմ: Վերջերս էլ նկարահանվել եմ համակուրսեցուս ֆիլմում, որը հուսանք շուտով էկրաններ կբարձրանա: Ֆիլմում խաղում ենք ես և Աննա Մանուչարյանը, ի դեպ առաջին անգամ ենք միասին ներկայանում: Այս ֆիլմում նկարահանվել ենք բացարձակ անվճար, իսկ ռուսական շուկայում իհարկե կցանկանամ աշխատել, բայց գրաֆիկս շատ հագեցած է, ես էլ չեմ պատրաստվում թողնել թատրոնը: Այնպես չէ, որ այստեղի ֆիլմերում վատ է, վերջերս նկարահանվեցի «Հյուսիս-հարավ» ֆիլմու, որտեղ շատ պրոֆեսիոնալ էին աշխատում: Արդեն երկու ամսի է ազատ եմ և լուրջ առաջարկ չունեմ, հիմա հանգստանում եմ: Առաջարկներ ստացել եմ, բայց չեմ համաձայնվել՝ ֆինանսական և մտաքային բախումների պատճատով, քանի որ մի դերասան, ով արդեն հինգ-վեց տարի բավականին հագեցած դերեր է մարմնավորել, արդեն կարող է նաև առաջարկներ մերժել և շատ բան հաշվի առնել:

- Էվա, իսկ կհամաձայնվե՞ք փոխել ձեր ոճը ինչ-որ դերի համար:Սկզբունքայի՞ն եք

- Ես առհասարակ սկզբունքային չեմ, բայց մազերիս հետ կապված ամեն ինչ ծանր եմ տանում: Երբեք չեմ ունեցել կարճ մազեր և համոզված եմ եղել, որ իմը չէ: Դիմահարդար Աննան, ում հետ մոտ չորս տարի աշխատել եմ, առաջարկեց «Լույսի պահապան» սերիալում կտրուկ փոփոխության դիմել: Առաջին մի քանի օրը մտածեցի, հետո զանգեցի նրան և ասացի՝ վերջ կտրում ենք վարսերս: Իհարկե կտրելուց հետո լաց եղա, առաջին երկու օրը դուրս չէի գալիս տնից և չէի կարողանում հարմարվեի:  

Գիտեք երբեմն ինձ ասում են, որ ես էմոցիոնալ չեմ, բայց ես այն մարդկանցից եմ, ով շատ խորը մտածմունքներ ունի, և ես չեմ սիրում, որ իմ ցավը մեկը զգա: Ես երբեմն ուժեղ ցավից ժպտում եմ, երբեմն էլ՝ նեղված ժամանակ պարում: Իմ սենյակի պատերը սև են, իսկ պատուհաններս այնքան մութ են, որ լույս չի թափանցում: Ես սիրում եմ մենակ մնալ և շատ-շատ երկար խորհել, նույնիսկ լաց լինել. այն ինձ օգնում է վերականգնվել:

- Դուք թողնում եք ուրախ, ինչ-որ տեղ նաև անհոգ մարդու տպավորություն: Վտանգավոր չէ՞:

- Իհարկե, միշտ: Մարդկանց դուր է գալիս չար լինել, նրանց դուր է գալիս խոցել: Դա բնույթ է, ես էլ բնավորությանս պատճառով խնդիրներ ունեցել եմ թե համալսարանում, թե թատրոնում: Խառնվածքս ակտիվ է, և անհնար է մի տեղ հայտվեմ և ինձ չնկատեն, եթե անգամ ոչինչ չեմ անում: Ես չունեմ ընկերուհիներ, ունեմ կոլեգաներ, գործընկեր-ընկերուհիներ, լավ ընկերներ: Սիրում եմ, ավելի շատ տղաներ հետ շփվել, քանի որ տղա ընկերներս իմ ներսն ավելի լավ են ճանաչում, նրանք ավելի դիպուկ գիտեն ինձ, քան կանայք:  

- Համարձա՞կ եք։ Այս թեմայի հետ հետ կապված ուզում եմ հիշել նաև Արվին Քոչարյանի արած վերջին ֆոտոշարքդ, շատերն ասացին որ բավականին համարձակ ֆոտոշարք էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Բնույթով համարձակ եմ, խնդիրներից էլ չեմ վախենում, անգամ սիրահարվել և դրա մասին խոսելուց էլ չեմ վախենում: Միայն վախենում եմ, որ ծնողներիս ցավ չպատճառեն, քանի որ նրանք այն մարդիկ ովքեր ստեղծել են ինձ այնպես, ինչպիսին ես կամ: Վախենում եմ, այնպիսի սխալներ չանեմ, որ ինձ տանի դեպի անդունդը: Իսկ կապված ֆոտոշարքի հետ, ասեմ, որ Արվինի գոծերին միշտ հետևել եմ, քանի որ նա նաև մեր թատրոնի հետ էլ է համագործակցում: Սկզբում չէինք որոշել, որ պետք է կիսամերկ ֆոտոշարք լինի, բայց հետո անցանք այդ թեմային: Արդյունքում ստացվեց հրաշալի ֆոտոշարք, անգամ դրսում եղել են անցորդներ, ովքեր մոտեցել և ասել, են թե ինչ հրաշալի էր: Ես չեմ կարծում, որ այս ֆոտոշարքն այդքան բաց է. Արվինը կարողացել է գտնել իմ ներքին կանացի էմոցիաները:

- Իսկ ի՞նչ եք կարծում, մերկանալը, բաց նկարահանվելը, այն հանգամանքներն են, որոնց շնորհիվ կարող ես ավելի՞ առաջ գնալ

- Ինձ թվում է՝ դա հիմարություն է: Ինձ միշտ տվել են խաղալու դերեր և ինձանից ոչ ոք չի պահանջել մերկանալ, որ ինձ նայեն: Դերասանը պետք է իմանա, թե ինչու է մերկանում: Եթե լինի այնպիսի լավ ֆիլմ, իրենից արժեք ներկայացնող՝ այո հնարավոր է նկարահանվեմ բաց տեսարանում, բայց ոչ նրա համար բացել կուրծը՝ ռեյթինգ ապահովելու համար:  Օրինակ՝ շատ եմ սիրում Հրաչ Քեշիշյանի  «Ոչինչ չի մնա» ֆիլմում Նազենի Հովհաննիսյանի և Խորեն Լևոնյանի խաղացած տեսարանը, քանի որ որպես հանդիսատես՝ ինձ համար սպասված էր: Իհարկե սերիալներում միշտ չէ, որ պատրաստ ես դա անել: 

- Ձեր հոնորարների դեպքում պահանջկոտ և սկզբունքայի՞ն եք, թե՞ ամեն դեպքում զիջումների եք գնում:

- Մինչ օրս ես եղել եմ բացարձակ զիջող դերասան, բայց ոչ թե նրա համար, որ ես էկրանին լինեմ, այլ որ ինձ ոգևորել է աշխատելու ցանկությունը: Ամեն սերիալից և ֆիլմից հետո ունեցել եմ բավականին երկար դադարներ, դա նրանից չէ, որ ես առաջարկներ չեմ ունցել, այլ որ չեմ համաձայնվել արտադրանքի հետ: Այն սերիալներում, որտեղ ես եղել եմ, համարում եմ, որ որակյալ են եղել: Ես բարձր վարձատրվող դերասան երբեք չեմ եղել, ես միջին վարձատրվող դերասաններից եմ: Կան դերասաններ, ովքեր միշտ պատրաստ են նկարահանման, և ֆիզիկապես, և հագուստով, և տեսքով, եթե դու կին ես պետք է իդեալական լինես: Ես այդ դերասանների թվին եմ պատկանում, որ հիմնականում իրենց աշխատավարձը ծախսում են էկրանին լավ երևալու համար, բայց կան դերասաններ, որ ամեն սերիայում նկարահանվում են նույն հագուստով և նույն տեսքով: Հավատացեք՝  այն դերասանները, ովքեր այդպիսի նվիրում ունեն, այո պետք է բարձր վարձատրվեն: Ես գիտեմ, որ հիմա շատ սիրուն աղջիկներ կան՝ մեծ շրթունքներով, ավելի շատ ճանաչում և պահանջարկ ունեն, բայց ես նաև հավատում եմ՝ կգա այն ժամանակ, որ սիրունը չափանիշ չի լինի, այլ կլինի լավ կամ վատ դերասան:

- Այսօր շատ հայտնի մարդիկ, բացի իրենց հիմնական գործից ունեն այլ աշխատանք, կամ բիզնես են սկսում, կամ էլ այլ գործ են գտնում: Դուք չունեք ժամանակ, թե պարզապես չեք ուզում

- Մտածում եմ իհարկե, կցանկանամ այնպիսի աշխատանք, որ ինձ մշտական գումար կբերի: Բայց դերասանի համար մտավախությունն այն է, որ այնպիսի գործ չլինի, որ վնասի: Ես կցանկանայի մի լավ հաստատության մենեջմենթով զբաղվել, բայց ես չգիտեմ, թե դա ինձ համար, որքանով կօգնի: Բիզնես սկսելու մասին խոսք գնալ չի կարող, քանի որ ես չունեմ այդ ֆինանսը, որովհետև ես ապրում եմ մայրիկիս հետ, իսկ հայրս Մոսկվայում է: Ես երկուսի երեխան եմ, բայց նրանք արդեն երկար տարիներ է այստեղ չեն ապրում: Հայրս մասնագիտությամբ բժիշկ է, նոր է տեղափոխվել Մոսկվա, մայրս էլ տարիքով է և ես կամաց-կամաց իմ ուսերին պետք է վերցնեմ ամեն բեռ: Ես հավատում եմ, որ այս կյանքում ամեն բան հնարավոր է, բայց այս պահին բացարձակ պատրաստ չեմ փոխելու իմ մասնագիտությունը, եթե նույնիսկ սկսեմ վատ ապրել:

- Էվա համարձակ աղջիկներից տղաները վախենո՞ւմ են

- Շատ, մանավանդ ինձանից, միշտ վախեցել են տղամարդիկ: Ես մի քիչ ուժեղ կնոջ տեսակ եմ, երբեմն նկատել եմ, որ ընկերական շրջապատում դոմինանտ եմ՝ դա դուր չի գալիս տղամարդկանց, բայց այնպես էլ չէ, որ միշտ այդպես եմ: Միգուցե աշխատանքս է, միգուցե բնավորությունս է, որ ինձ չի հաջողվել գտնել այն տղամարդուն, որ կլինի իմ կողքին: Բոլոր այն տղամարդիկ, ովքեր եղել են իմ կյանքում, ես նրանց հետ կարող եմ սրճել և կիսվել: Իմ մարդկային արժեհամակարգը շատ բարձր է, քանի որ այնտեղ որտեղ դեռ չես կարողացել ինչ որ բան կիսել, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը չի կարող քեզ ընկեր լինել: Ունեցել եմ չորս-հինգ տարվա հարաբերություններ, որոնք ավարտվել են ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Ես մի ճշմարտություն գիտեմ՝ հարաբերություններում պահանջկոտ լինես թե ոչ, քեզ կամ սիրում են, կամ՝ ոչ: Ես ունեցել եմ և պահանջկոտ հարաբերություններ, և պարզապես հարգանքի վրա հիմնված, միևնույն է սիրելու համար պետք չեն պայմանագրեր: 

- Վերջում ուզում եմ հարցնել, ի՞նչ է ձեզ պակասում: 

- Ինձ պակասում է իմ աշխատանքում իմ ներդրումը, իմ մասնագիտության մեջ ես չեմ անում այն ինչ ես կարող եմ անել, ինձ չի տրվում այդ հնարավորությունը, որ ես ավելին անեմ: Ես այս ամենից կարող եմ քարանալ և կարծրանալ: Ինձ պակասում է այն մարդը, ով ինձ կլինի ընկեր, թիկունք, իմ բնավորությունը կիսող, խենթություններս կհասկանա: Չի տեսնի իմ մեջ բացասականը, այլ կտեդսի դրականը և չի ցանկանա ինձ փոխել:

A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction