«Կանթեղ» երգչախումբը կրկին հանդես կգա բարեգործական համերգներով
CultureԱՄՆ «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախումբը երրորդ անգամ բարեգործական համերգներով ելույթ կունենա Երևանում և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգը տեղի կունենա մայիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երգչախմբի ելույթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ու հայ զինվորին:
«Կանթեղ» համույթի ասուլիսը կկայանա մայիսի 16-ին ժամը 15:00-ին: Ներկա կգտնվեն ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Կանթեղ» երգչախմբի ղեկավար Գևորգ Չաքմանյանը: