Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

Economics

Աշխատանքային այցով այսօր Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, պաշտոնական այլ պատասխանատուներ:

Գեղարքունիքի մարզպետարանում նախարարը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին եւ գյուղոլորտի պատասխանատուներին ու գյուղատնտեսությամբ զբաղված առանձին անհատների կամ կազմակերպությունների ղեկավարների ներկայացրեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության 2015 թվականի կարեւոր ձեռքբերումները, այս տարվա առաջնահերթ անելիքները եւ առաջիկա տարիներին սպասվելիք հեռանկարային ծրագրերը:

«2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ավելի քան 1 տրիլիոն դրամի գյուղատնտեսական համախառն արտադրանք,որից 19 տոկոսը կամ մոտ 191 միլիարդ դրամը բաժին է ընկնում Գեղարքունիքի մարզին:

Գեղարքունիքն առաջընթաց է ունեցել բուսաբուծության եւ անասնապահության ճյուղերում: Այն դեպքում, երբ հանրապետությունում մշակվող վարելահողերի միջին ցուցանիշը կազմում է 83 տոկոս, Գեղարքունիքում այն այս տարի հասնելու է 96 տոկոսի, ինչը բարձր ու գոհացնող ցուցանիշ է:

Մարզի 39 համայնքներում արդեն ներդրվել է պետության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը», ինչի արդյունքում Գեղարքունիքի մարզին հատկացվել է 376 միավոր գյուղտեխնիկա, որից 77-ը՝ տրակտորներ: Բայց այս ձեռքբերումներն ավելի շուտ արձանագրվել են մարզի գյուղոլորտի աշխատողների, հողի մշակների ու անասնապահների ջանքերի շնորհիվ, որի համար ես հայտնում եմ իմ շնորհակալությունը»,-նշեց Սերգո Կարապետյանը:

Կանգ առնելով  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շարունակման, Եվրամիության կողմից ներդրվող «Էմպարդ» ծրագրի, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած նախորդ տարվա սեպտեմբերյան խորհրդակցության հանձնարարականներից բխող անելիքների վրա՝ նախարարը շեշտեց, որ առաջիկայում եւս շարունակվելու են գյուղոլորտի զարգացման ծրագրերը.շեշտը դրվելու է կոոպերատիվների կազմավորման ու զարգացման, գյուղմթերքների վերամշակման փոքր ձեռնարկությունների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, նոր արժեքավոր մշակաբույսերի արտադրության կազմակերպման վրա:

Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության զարգացման մեջ ավանդ ունեցած մի խումբ աշխատակիցների:Այնուհետ նախարարն իրեն ուղեկցող պաշտոնական անձանց հետ  Վարդաձոր համայնքում դիտարկեց կարտոֆիլի ցանքի, Գեղհովիտ համայնքում՝ գյուղամիջով հոսող Մարտունի գետի ափերի ամրացման աշխատանքները, ամառային արոտավայրում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում կառուցված խմոցների, փար ախի եւ տնակի շահագործման վիճակը: Ծովագյուղ համայնքում նախարարը քննարկեց «Էմպարդ» ծրագրի շրջանակներում նախատեսվող հնդկաձավարի ցանքի կազմակերպման եւ փաթեթավորման արտադրամասի հիմնման ծրագիրը:

«Մարզում այս տարի նախատեսվում է ցանել 150 հեկտար հնդկաձավար, որից 100 հեկտարը՝ Ծովագյուղում»,-նշեց նախարարը: Իսկ Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը հավաստեց, որ այդ նպատակով նախորդ տարվա աշնանը գյուղում 100 հեկտար ցրտացել է կատարվել, իսկ հնդկաձավարի ցանքը կկատարվի այս տարվա մայիսի 25-ին:

«Փաթեթավորման արտադրամասի համար շինությունը հատկացված է, մինչ բերքահավաքը կկատարվի հիմնանորոգումը, իսկ լավ բերքի երաշխիքի դեպքում կտեղադրվեն սարքավորումները»,-հավաստեց գյուղապետը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine