Yerevan, 09.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լայանա. «Դուրս եկել է մամա լինելը, որոշել ենք 3 երեխա ունենալ։)»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Լայանայի հետ տարբեր հարցազրույցներ անելու առիթներ եմ ունեցել, սակայն դեռ երբեք նրա երջանկությունն այսքան չէր փոխանցվել ինձ։) Դուստրը՝ 1-ամյա Էլինան, լիովին փոխել է ծնողների կյանքն ու իր հետ մեծ երջանկություն բերել։  Ընտանեկան կյանքի նոր փուլի մասին էլ Blognews–ը խոսել է Լայանայի հետ։

-Լայանա, մայրանալուց հետո նորություններով չես ներկայանում։ Չե՞ս հասցնում, թե՞ չե՞ս ցանկանում հիմա աշխատանքով զբաղվել։

-Հիմա ավելի շատ երեխայիս եմ նվիրում օրս, ժամանակս։ Ավելի քիչ եմ աշխատանքի  գնում, փորձում եմ անընդհատ իր հետ լինել, որովհետև այնպիսի շրջան է, որը երբեք հետ չեմ բերի։ Մամայություն եմ անում, վայելում աղջկաս հետ ամեն վայրկյանը։)

-Միայնա՞կ ես զբաղվում խնամքով։

-Հա, ես եմ զբաղվոււմ։ Առաջին օրվանից էլ ես եմ լողացրել, խնամել, չեմ վախեցել։ Հավանաբար, հասուն տարիքում եմ մայր դարձել, դրա համար վախեր, «վայ-վույ»-ներ չունեմ։

-Շատ մայրեր այդպես են անում, որովհետև երեխային ոչ ոքի չեն վստահում։

- Ես այնպիսի մամա չեմ, ով երեխային ոչ ոքի չի վստահում։ Կարծում եմ՝ այդպես երեխան մամայից շատ է կառչած լինում։ Իհարկե, լավ է, որ փոքրիկը մամայի հետ կապված է, իմ աղջիկն էլ ինձ հետ շատ կապված է, բայց չպիտի երեխային այնպես սովորեցնես, որ մամայից բացի ոչ ոքի մոտ չգնա։

Մենք դայակ էլ ունենք, ով երեխայի հետ է լինում, երբ աշխատանքի եմ գնում։

-Լուսանկարներից կարող եմ ենթադրել, որ աղջկադ շատ «թիթիզ» ես մեծացնում։) Ուշադրություն դարձնո՞ւմ ես, երեխայիդ բրենդային հագուստ կհագցնես, թե՝ ոչ։

-Հա, սիրում եմ այդպես։ Ուզում եմ, երբ մի քիչ էլ մեծանա, որ ընկերուհիների պես լինենք։ Ամեն վայրկյան վայելում եմ այդ հաճույքը։

Շատ թանկ բրենդների հագուստներ չեմ հագցնում, բայց ձգտում եմ, որ որակյալ, լավ հագուստ հագնի։ Ավելի մատչելի բրենդներից եմ գնում իր համար հագուստներ. ինքը հիմա շատ արագ է աճում, կան շորեր, որոնք երկրորդ անգամ չեմ հասցնում հագցնել։ Ինձ համար կարևոր է, որ հագուստը նաև հարմար ու որակյալ լինի։ Փառք  Աստծո, Հայաստանում շատ տարբեր բրենդներ կան։ Տեղական արտադրանիքից չեմ օգտվում, որ կարողանամ 20.000 դրամով մի ամիս հագցնել երեխային, բայց շատ թանկ էլ չեմ ծախսում։

-Հոգեբանները պնդում են, որ երեխայի տեսակը ձևավորվում է մինչև 3 տարեկան։ Դո՞ւ ինչպե՞ս ես կազմակերպում փոքրիկիդ ժամանցը։ Ուշադրություն դաձնո՞ւմ ես այդ հանգամանքին, թե՞ կարծում ես՝ դեռ վաղ է։

-Ես էլ գիտեմ, որ երեխայի մոտ հիմնական ձևավորումը լինում է մինչև 3 տարեկանը։ Փորձում եմ ուշադրություն դարձնել իր հետաքրքրություններին։ Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, թե ինքն ինչ խոսք է լսում, որովհետև այս տարիքում սպունգի պես ներծծում է ամեն  ինչ։ Փորձում եմ ինձանից կախված ամեն ինչ անել, որ զարգացած մարդ դառնա։

Շատ եմ ուզում, որ լեզուներ իմանա, լուրջ մասնագիտություն ընտրի՝ բժիշկ, դիվանագետ, տնտեսագետ... Շատ է սիրում գրքեր։ Մի քանի ամսականից շատ էր ուրախանում, երբ գիրք էր տեսնում, թերթում էր, նայում, խաղում, ինչի համար շատ ուրախ եմ։ Չեմ ցանկանա, որ նա արվեստի ուղղությամբ գնա։ Արվեստն արդեն իսկ կա իր մեջ, քանի որ երաժշտական ընտանիքում է մեծանում, ինքն էլ շատ երաժշտական է։ Քնացնելուց էլ մի բան երգում ենք, որ քնի։

 

-Հայրիկներն ավելի «նուրբ» են դառնում, երբ աղջիկ են ունենում։ Ռոլանդը փոխվե՞լ է։

-Պապան գժվում է իր համար։ Ինքն էլ առաջինը «պապա» է ասել։ Ռոլանդը շատ  է զբաղված լինում ու քիչ ժամանակ է անցկանում երեխայի հետ, բայց աղջիկը պապայի համար ուրիշ է։

Ռոլանդը միշտ նույնն է, ինքը կայուն մարդ է, բայց մեր կյանքը լրիվ ուրիշ փուլում է, ծնող լինելը լրիվ ուրիշ հաճույք է։ Առաջ շատ բաներ ծանր էի տանում, հիմա միևնույն են դարձել, կյանքիս նպատակն է փոխվել։ Ընտանիքս առաջին տեղում է։

Ժամանակին երեխա չէինք ունենում, ասում էինք՝ դեռ կարիերա ենք ստեղծում, ճամփորդում ենք, հիմա մտածում եմ, որ ավելի լավ էր շուտ բալիկ ունենայի։

-Դու ու Ռոլանդն արդեն 5 տարի է՝ միասին եք ապրում։ Էլինայի ծննդից 1 տարի անց ուզում եմ խոսես այն փոփոխությունների մասին, որ նա բերեց իր հետ, որովհետև երեխայի ծնունդը նոր փուլ է ընտանեկան կյանքում։

-Հա, երեխայի ծննդից հետո ընտանիքն ամբողջական է դառնում։ Արդեն հաստատ որոշել ենք, որ 3 երեխա կունենանք։ Դուրս եկել է մամա լինելը։) Ռոլանդը տղա էլ է ուզում, կուզեմ մի տղա ունենանք, երրորդի սեռն արդեն կարևոր չէ։

Երբ երկուսով էինք, ամեն մեկն իր համար էր, երկուսս էլ էգոիստ էինք, հիմա ամեն ինչ ուղղված է երեխային, ամեն բան անում ենք, որ երեխայի համար լավ լինի։ Եթե նույնիսկ համաձայն չենք իրար հետ, մի բան մեզ դուր չի գալիս, դա հետին պլան է մղվում, որովհետև հասկանում ենք, որ ընտանիքի մամա, պապա ենք, ավելի պատասխանատու ենք։ Ավելի հանդուրժող ենք դարձել միմյանց հանդեպ։

Կարծում եմ՝ ես պետք է փոխվեմ, Ռոլանդը միշտ է բարի ու լավն է եղել։ Ես ավելի դժվար մարդ եմ բնավորությամբ՝ կամակոր, եսասեր։

-Փաստորեն, Ռոլանդի համար հեշտ չէ քեզ հետ։

-Չէ, ոչ ոքի համար հեշտ չէր լինի ինձ հետ։ Ռոլանդը շատ հանդուրժող, զիջող տղամարդ է, ես մի քիչ ավելի բարդ եմ, բայց ընտանիքում «մինուսն» ու «պլյուսը» իրար լրացնում են, հիմա որ երեխան էլ կա, երկուսով մեկին ենք խնամում ու լրիվ ուրիշ հարաբերություններ են մեզ մոտ՝ ավելի խաղաղ ու հաճելի։

-Ի՞նչը կարող է վեճի թեմա դառնալ Ձեզ մոտ։

-Մենք ծայրահեղ տարբեր ճաշակներ ունենք, դա երբեմն բերում է վեճի։ Մենք, իրոք, շատ տարբեր մարդիկ ենք։

-Իսկ  ի՞նչն է ձեզ միավորում։

-Միանշանակ սերը։  Սերը և մահը, երբ գալիս են, չեն հարցնում՝ ում մոտ գալ, ում մոտ՝ ոչ։ Մենք իրար սիրում ենք ու այդ սիրո վրա էլ կառուցվում են մեր հարաբերությունները՝ սեր, հարգանք, ընտանիք, երեխա և, իհարկե, կարիերա։ Ամեն հայ տղամարդ չի թողնի, որ իր կինը երգի։

-Քո ասպարեզը շատ ավելի շատ է խանդի տեղիք տալիս։ Այս առումով հաճա՞խ եք վեճեր ունենում։

-Երբ երեխա է լինում ընտանիքում, դա էլ է անցնում։ Առաջ շատ-շատ էին խանդի տեսարանները թե՛ իմ, թե՛ իր կողմից, հիմա իրար վստահում ենք։ Սկզբում բոլորն էլ անցնում են այդ փուլը։

Պիտի ասեմ, որ ես էլ էի շատ խանդում, որովհետև ինքը սիրուն-սիմպատիչնի տղա է։) Միշտ էլ կարող է իրեն խանդելու առիթ լինել, պարտադիր չէ ինքն ինչ-որ մեկին «աչքով-ունքով» անի, կարող են իրեն անել։ Չնայած ինքը շատ հեռու է նման բաներից։ Ռոլանդը տեսակով միասեր է, դա չեմ ասում որովհետև իմ ամուսինն է, իսկապես այդպես է։ Մենք ընդհանուր առմամբ 8 տարի ենք միասին, ես մի օր չեմ նկատել որ կողքերը նայի։ Միգուցե իմ նման աղջիկ է իր կողքին, դրա համար։)  Ես շատ ուրախ եմ, որ Ռոլանդն այդպիսին է, շատ դժվար է, երբ կինն անհանգստանում է, թե իր տղամարդն ուր է, ում հետ։ Մի խոսքով՝ բախտս բերել է։)

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction