Հղի Բլեք Չայնային ու Ռոբ Քարդաշյանին «բռնացրել են» Ֆլորիդայում (լուսանկարներ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Եվ այսպես, մենք արդեն գիտենք, որ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան կամուսնանան ամռան վերջին արեւադարձային որեւէ երկրում, չնայած հարսանիքի վայրն ու օրը դեռ չեն հայտնում, քանի որ Ռոբն ու Չայնան մտադիր են հարսանիքը նկարահանել իրենց ռեալիթի շոուի համար:

Իսկ մինչ այդ ապագա ամուսիններին տեսել են Լոս Անջելեսում:


Ըստ ամենայնի՝ Չայնան հրաշալի տրամադրություն ունի, ինչը զարմանալի չէ, քանի որ նա վերջերս հանդիպել էր Քիմ Քարդաշյանի հետ ու վերջնականապես հաշտվել Քարդաշյանների ամբողջ գերդաստանի հետ:


