Չինաստանի տեխնոլոգիական ոլորտում աշխատանքն այնքան շատ է, որ աշխատակիցները հենց գրասենյակում են գիշերում (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Չինաստանի տեխնոլոգիական հատվածը գերարագ տեմպերով է զարգանում: Բազմաթիվ ստարտափային ընկերությունները ցանկանում են իրենց բիզնեսը զարգացնել հնարավորինս արագ ռեժիմով:
Ինչպես ներկայացնում է Business insider-ը` չին փորձագետների խոսքով` իրենց երկրում համացանցը շատ ավելի արագ է զարգացումներ ապրում, քան ԱՄՆ-ում:
Այս խելահեղ տեմպը IT ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների ստիպում է հավելյալ ժամանակ անցկացնել գրասենյակներում: Նրանցից շատերը անգամ գիշերում են աշխատավայրում` իրենց գրասեղանների կողքին տեղադրված անկողիններում կամ պարզապես սեղաններին թիկնած:
Գործատուները նույնպես խրախուսում են իրենց աշխատակիցներին բնակվել գրասենյակներում. ցերեկային հանգստի ժամին քունը ևս տարածված է Չինաստանում:








