«Եվրատեսիլ-2016»-ում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը 7-րդ տեղում է
Culture«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ուկրանան ներկայացնող Ջամալան`«1944» երգով: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Տարբեր երկրների ազգային ժյուրիից Հայաստանի ներկայացուցչին 12-ական միավորներ տվեցին Իսպանիան, Ռուսաստանը, Բուլղա րիան, 11` Մալթան, 10-ական` Հունաստանը, Մոնտենեգրոն, 8` Կիպրոսը, 6` Լատվիան, 4-ական Բոսնիա Հերցեգովինան, Խորվաթիան, Լիտվան, Սլովենիան, Շվեդիա: Երկուական միավորներ Իվետա Մուկուչյանը ստացավ Ավստրիայից, Ֆրանսիայից և Իսրայելից, իսկ մեկ միավոր երգչուհուն շնորհեց Հունգարիան:
Հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության ընդհանուր արդյունքներով` Հայաստանը հայտնվեց լավագույն տասնյակում`զբաղեցնելով 7-րդ տեղը:
Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում.այն մեկնաբանեց Ավետ Բարսեղյանը: Ի դեպ, մրցույթի հաղթող Ջամալայի իսկական անունը Սուսաննա Ջամալադինովա է.նրա մայրը հայուհի է:
Միջազգային հանրությանը Իվետան Մուկուչյանը ներկայացավ գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: LoveWave երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը: