Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչո՞ւ են խեղաթյուրում Արմենակ Ուրֆանյանի հերոսական արարքը՝ ներկայացնելով այլ սցենար

Society

Արցախում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը արդեն մի քանի օր է անհանգիստ վիճակում է: Որդեկորույս մորը հունից հանել են այն հրապարկումները, թե Արմենակ Ուրֆանյանը և իր վաշտի զինվոր Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից: Սակայն, ինչպես ապրիլյան պատերազմի առաջին օրերին հրապարակեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: 

Նշենք, որ Ուրֆանյանի մայրը «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները նշում են, որ աղավաղվում է հերոսի պատմությունը, որն էլ կոտրում է առանց այն էլ հուսահատված որդեկորույս մորը: 

«Մայիսի 3-ին գրեթե բոլոր կայքերում տպվեցին մայոր Էդիկ Մալոյանի ու իր անձնակազմի հերոսական արարքի՝ գրավված մարտական դիրքը հետ վերադարձնելու մասին հոդվածներ: Խոսքը գնում է այն դիրքերի մասին, որտեղ մինչև վերջին վայրկյանը կռվել և իրենց կյանքը չեն խնայել հերոսներ Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը և մյուս զինվորները: Ըստ ապրիլի 4-ի՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած հաղորդագրության. «Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:

Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»:

Ինչպես վերևում նշվեց, մայիսի 3-ին տպեցին հոդվածներ՝ Էդիկ Մալոյանի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ «Այդ դիրքում նախքան Էդիկի ու իր մարտիկների հասնելը հակառակորդի հետ մարտ է մղել կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտը՝ փոքրաթիվ զինվորներով: Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Ռոբերտ Աբաջյանը մինչեւ հնարավոր վերջին պահը մարտ է մղել եւ վերջում իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների պայթեցրել նռնակով՝ չհանձնվելով նրանց:»

Ի՞նչ է նշանակում՝ «Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը... »: Ինչո՞ւ են խեղաթյուրում Արմենակ Ուրֆանյանի հերոսական արարքն ու այն ներկայացնում այլ սցենարով.... Մի՞թե ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չգիտեր, կամ սխալ գիտեր, կամ ստել էր՝ ապրիլի 4-ին իր ֆեյսբուքյան էջում Արմենակի հերոսական արարքի մասին տարածած հաղորդագրությունը գրելիս......

Ինչու՞ եք աղավաղում պատմությունը և դրանով վշտացնում ու ավելի կոտրում որդեկորույս մոր ողնաշարը, որն այսօր ունի միակ մխիթարությունը՝ իր առյուծ որդու սխրանքի պատմությունը լսել ու անվերջ պատմել, հպարտանալ...Դուք խլում եք ծնողից այդ միակ մխիթարությունը: ... Մի՛ արեք....

Այո, շատերն են հերոսացել այս պատերազմում, շարքային զինվորներից մինչև մայոր Էդիկ Մալոյանն իր անձնակազմով, սակայն չի՛ կարելի, անթույլատրելի է զոհված տղաների իրական հերոսությունը նսեմացնել՝ այլ մարդկանց արարքի մեծությունը ընդգծելու համար:

«Արդարամիտ և ողջախոհ կլինի, եթե կրկին հաստատվի Արմենակ Ուրֆանյանի հերոսական սխրանքի մասին բոլորիս հայտնի տեղեկությունը»,- այս մասին գրել է Նաիրիտ գործարանի աշխատակցուհին: 

Նշենք, որ Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում տալուն բոլորն էին սպասում և այսօր էլ սպասում են, իսկ ամենից շատ դրան սպասում է հերոսի մայրը, ով այս օրերին կրկնակի ցավ է ապրում՝ տեսնելով իր որդու սխրանքը աղավաղող հրապարակումներ: Պետք է հիշել, որ ապրիլյան այդ պատերազմի օրերին, Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հորդորում էր ավելի մեծ ուշադրություն դարձնել Արմենակ Ուրֆանյանին, ավելի շատ գրել վերջինիս սխրանքի մասին: Սակայն, թե ինչ փոխվեց, անհասկանալի է: Արմենակի մայրը՝ տիկին Համեստը, այս առնչությամբ խոսել Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով խոստացել է այցելել վերջինիս և քննարկել բոլոր հարցերը:

Վերը նշված նյութերի հղումները՝  http://news.am/arm/news/326670.html 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025