Դու հրաշալի էիր. Ջասթին Թիմբերլեյքը՝ Իվետա Մուկուչյանին
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Եվրատեսիլ 2016–ում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը հենց նոր փայլուն ելույթ ունեցավ, եւ մինչ մենք անհամբերությամբ սպասում ենք քվեարկության արդյուքներին, մի պահ մեր ուշադրությունը գրավեց հանրահայտ երգիչ, 9 Գրեմմիի արժանացած Ջասթին Թիմբերլեյքը։ Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ բեմ բարձրացավ համաշխարհային մեծության աստղ, որը չէր մասնակցում մրցապայքարին։
Ջասթինը շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմից կատարեց իր «Can’t Stop the Feeling» հիթը, որը թողարկվել է ընդամենը մեկ շաբաթ առաջ։
Բեմից հեռանալիս Ջասթինը հանդիպել է Իվետա Մուկուչյանին, մոտեցել նրան եւ ասել. «Դու հրաշալի էիր»:
Բնականաբար Իվետայի Facebook-յան էջում արդեն հայտնվել է այս հոլովակը, որը ներկայացնում ենք ձեր եւշադրությանը: