Yerevan, 07.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ ընտանիքի պատկերը նախկինում և հիմա. Այսօր Ընտանիքի օրն է

Lifestyle

shabat.am-ը գրում է.

Հասարակությունը շատ ավելի արդյունավետ է գործում, երբ դրա հիմնական միջուկը ընտանիքն է: Հայկական ընտանիքն անշուշտ ունի և նմանություններ, և տարբերություններ այլ ազգերի ընտանիքների հետ, սակայն ունի յուրահատուկ ոգի ու հոգեկերտվածք: Հոգեբան Կարինե Նալչաջյանը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել: Նրա համոզմամբ` հայ մարդու համար ընտանիքն ավելին, քան առաջնային է, և պատմականորեն երևում է, որ այն եղել է ազգապահպան օղակ:

«Մեր ընտանիքներում կապվածությունը ծնողի ու երեխայի միջև երբեմն այնքան ուժեղ է լինում, որ հեգոբանական տեսակետից բացասաբար կարող է ազդել: Ի տարբերություն եվրոպական ընտանիքների` հայ երեխան ավելի ուշ է հեռանում ծնողից, թուլացնում կապվածությունը»,- նշեց Նալչաջյանը`ընդգծելով, որ ինչպես խնամքի պակասը, այնպես էլ ավելցուկն է վնասակար. ծնողական դերը ճիշտ կատարելը որոշակի իմաստություն է պահանջում:

Նալչաջյանի կարծիքով՝ ընտանեկան մոդելի փոփոխությունները ներկայիս և 40 տարի առաջվա ընտանիքի մոդելների մեջ անշուշտ եղել են, բայց միևնույն է՝ շատ չեն: Դրական փոփոխությունների շարքում նա նշեց, որ ծնողները հիմա ավելի հեշտությամբ են ընդունում նորապսակների` առանձին ապրելու որոշումը: Նորաստեղծ ընտանիքներն ավելի նախաձեռնող ու ակտիվ են, քան ավագ սերունդը, դա պայմանավորված է նաև ժամանակներով: Նաև սերտացել է շփումն ու փոխազդեցությունը արտաքին աշխարհի, այլ ազգերի ու մշակույթների միջև:

Նորաստեղծ հայ ընտանիքի համար ամենալուրջ խնդիրներից հոգեբանը հիշատակեց «դիստանտ» (հեռվացած) ընտանիքների խնդիրը, երբ, օրինակ, հայրը մեկնում է արտագնա աշխատանքի: Այդ հեռավորությունը բացասական է ազդում ինչպես ամուսինների, այնպես էլ երեխայի ու նրա հոգեկան զարգացման վրա, նույնիսկ եթե կա էմոցիոնալ կապվածություն ու որոշակի շփում: Երեխայի մոտ դա կարող է արտահայտվել թե բարդույթների ի հայտ գալով, թե հակառակ սեռի հետ շփման խնդիրներով ու ընտանիք ստեղծելու դժվարությամբ: «Երեխային միայնակ մեծացնող մայրերը, իհարկե, հերոսական կերպարներ են, սակայն հոր ֆունկցիան անփոխարինելի է, նրա բացակայությունը ոչ ոք լիարժեք չի կարող լրացնել»,- մեկնաբանեց Նալչաջյանը: Ծնողների հարաբերությունները երեխայի համար օրինակներ են. եթե մոդելներն աչքի առաջ խաթարված են, կամ առավել ևս` չկան, մարդն իր անձնական կյանքը ստեղծելիս կարող է շատ լուրջ դժվարությունների առաջ կանգնել:

Խոսելով ընտանեկան խնդիրների լուծման մասին՝ հոգեբանն ասաց, որ այսօր Հայաստանի քաղաքացու համար բարդ է հաղթահարել ներքին դժվարություններն ու հոգեբանին դիմելը: «Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում մարդկանց ավելի հեշտ է խոսել ֆիզիկական հիվանդությունների ոււ դժվարությունների մասին, քան հոգեբանական: Դրանք ավելի խոր անձնական են»,- մեկնաբանեց նա: Բացի այդ՝ որոշ մարդկանց մոտ պատկերացումները հոգեբանների ու հոգեբույժների վերաբերյալ սխալ են, նույնացված կամ ոչ լիարժեք:

Հոգեբանը հավելեց, որ մեծացել է նաև հանդուրժողականությունը ամուսնալուծությունների նկատմամբ: «Հասարակությունն արդեն ըմբռնումով է մոտենում ամուսնական հարաբերությունների խզմանն ու նոր ընտանիք ստեղծելու որոշմանը: Սակայն հարկ է նշել, որ բաժանությունները հաճախ լինում են ամուսնության առաջին 2-4 տարիներին, մինչդեռ այդ շրջանը հաճախ ուղղակի պետք է հաղթահարել»,- վերջում նշեց Նալչաջյանը:

ՀՀ Արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի տնօրեն, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ հայ ընտանիքը առանձնահատուկ և դոմինանտ ինստիտուտ է հասարակության արժեհամակարգում: Սակայն շատ դեպքերում արժեքը կորցնում է իր բովանդակությունը և պահպանվում է միայն ձևը: Դրա վառ օրինակն են որոշ ծիսակատարություններ, օրինակ` «կարմիր խնձորը»: Հովակիմյանը պնդում է՝ ընտանիքի ֆունկցիոնալությունը պահպանելու համար նման անբովանդակ ձևերից հարկավոր է ազատվել: Նա հաստատեց այն կարծիքը, որ Հայաստանում հայրիշխանությունն ակնհայտ երևույթ է:

«Հասկանալու համար` արդյո՞ք նոր սերնդի ընտանիքներում կնոջ ու տղամարդու դերերը սկսել են հավասարվել, հարկավոր է նախ հասկանալ, որ գենդերային հավասարությունը ենթադրում է իրահավասարություն, այլ ոչ թե ֆիզիկական հավասարություն: Այդ առումով, որ Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, իր մեջ կրում է և Արևելյան, և Արևմտյան մշակույթներ»,- հարկ համարեց նշել սոցիոլոգը: Օրինակ, կրթության նկատմամբ վերաբերմունքով մենք ավելի եվրոպական ենք, սակայն կենցաղն ավելի մոտ էլ արևելյանին:Նրա համոզմամբ` հարկավոր չէ խուսափել այս կամ այն ազգից ինչ-որ սովորույթներ փոխառելուց. ցանկացած ինստիտուտ, հատկապես` ընտանիքը, պետք է լինի բաց: Կարելի է զուգահեռաբար պահպանել լավ ավանդույթները, որոնք, նախ և առաջ, սերը, հարգանքն ու փոխադարձ օգնությունն են: Ըստ Հով ակիմյանի՝ ժամանակն է նաև հասկանալ, որ ընտանիքը պայմանավորված չի մարդկանց քանակով. միայն մայրն ու երեխան ևս ընտանիք են: Այդ առումով` քաղաքային համայնքներում «միջուկային» ընտանիքի մոդելն ավելի լայն տարածում է գտնում, քան գյուղականում:

Ընտանիքը հիմա ամբողջ աշխարհում ճգնաժամի մեջ է իր կայունության, դերի ու առաջնայնության իմաստով, բայց հայ ընտանիքները ունեն աջակցության ու հզորացման կարիք: «Պետական հովանավորության մակարդակով նման քայլեր ու աջակցության կարծես չեն ձեռնարկվում, մինչդեռ դա պիտի լինի մեր առաջնային նպատակներից մեկը, որովհետև ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»,- ավելացրեց Հովակիմյանը: Այդ առումով` հարկավոր է, որ ինստիտուցիոնալ օգնությունը, ասենք` հոգեբաններն ու սոցիալական աշխատողները, ապահովի որակ և մատչելիություն: Սոցիոլոգի խոսքով՝ հիմա սեռային դիսբալանսը լայն տարածում ունի գյուղերում: Արդեն հաջորդ սերնդի մեջ ակնհայտ երևալու են այն երեխաները, ում կյանքում հայրը բացակայել է. առաջին հերթին՝ կձևավորվի սխալ պատկերացում ընտանիքի մոդելի մասին, մյուս կողմից` միգրանտ հոր երեխան ևս հակված է դառնալու միգրանտ:

Հովակիմյանը համամիտ էր նաև այն մտքի հետ, որ սերունդներ շարունակ դաստիարակվում են կարծրացած մտածելակերպով ու հնազանդ քաղաքացիներ, և նույն դաստիարակությունը փոխանցում հաջորդներին: «Ամեն մեկին չի հաջողվում դուրս գալ այդ շղթայից, քանի որ դերային մոդելն ընտանիքում փոխանցվում է` անկախ ժամանակներից: Մեզ մոտ երեխաներն ավելի շատ ձգտում են իրականացնել իրենց ծնողների սպասելիքները, քան սեփականը. արդյունքում մենք վերարտադրում ենք դարերի հնություն ունեցող սպասումներ ու գրեթե չենք ձևավորում նորը»,- նշեց նա:

Մասնագետը կարծում է, որ նշված բոլոր խնդիրների լուծման համար պետք է լինի երկու կարևոր նախադրյալ. կրթության ոլորտի բեկումնային փոփոխություն և փոփոխություններ ընդունելու պատրաստակամություն:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ 2011թ. փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով, որպես Ընտանիքի օր ամրագրվեց մայիսի 15-ը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորել է նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության շարժիչ ուժը, Հայաստանի Հանրապետությունում պետք է գտնվի պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary