Բուենոս Այրեսում թալանել են Հռոմի պապի զարմիկին
SocietyՀռոմի Ֆրանցիսկոս պապի զարմիկը Բուենոս Այրեսի Սան Ֆերնանդո թաղամասում ավազակային հարձակման զոհ է դարձել: Այս մասին գրում է արգենտինական La Nacion-ը:
Երկու տղամարդ, մեկը՝ զինված, խաչմերուկներից կանգնեցրել են Խոսե Իգնասիո Բերգոլիոյի մեքենան, պահանջել, որպեսզի ուղեւորվի ոչ մարդաշատ փողոց, այնուհետեւ թալանել են նրան եւ փախուստի դիմել:
Ֆրանցիսկոս պապի զարմիկը՝ նրա քրոջ որդին, անցյալ տարվա հունիսին նույնպես ավազակային հարձակման զոհ է դարձել: Երիտասարդին եւ նրա ընկերուհուն՝ տեղական հասարակական կազմակերպություններից մեկի հիմնադրին, թալանել էին նրա տան դարպասների մոտ: