Պավել Վոլյան առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը (ֆոտո)
LifestyleԳիմնաստ Լյասան Ուտյաշեվան ու Comedy Club-ից Պավել Վոլյան համարվում են ռուսական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Նրանք ամուսնացած են արդեն 5 տարի, դաստիարակում են երկու երեխաներին, նրանց ընտանիքում դեռ իշխում է սերը։
Զույգի ավագ որդին դարձել է 3 տարեկան, դրա առթիվ երջանիկ հայրիկը հրապարակել է որդու լուսանկարը և ծննդյան տորթի լուսանկարը։ Նա նաև հուզիչ շնորհավորանք է գրել.«Նա իմ լավագույն ընկերն է, իմ որդին է։ Այսօր նրա ծնունդն է և նա հագել է իր ստացած բոլոր նվերները։ Ես ու մայրիկը քեզ շատ ենք սիրում»,-ինստագրամում գրել է Վոլյան։
