«Արթո′ւր, հպա′րտ եմ քեզանով». Ուլի Վեգները` Արթուր Աբրահամին (լուսանկարներ)
LifestyleՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտում պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը:
Ինչպես գրում է գերմանական Bild պարբերականը, հայ բռնցքամարտիկի մարզիչը՝ Ուլի Վեգները, այնքան գոհ է եղել իր սանի ելույթից, որ համբուրել է Աբրահամին: Սա 11 տարվա համատեղ աշխատանքի ընթացքում Վեգների առաջին համբույրն է:
«Արթո′ւր, վերջապե′ս, ես հպա′րտ եմ քեզանով»,- ասել է մարզիչը:
Հայ բնցքամարտիկն իր հերթին նշել է, որ Վեգները իր համար աշխարհի լավագույն մարզիչն է:
