Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. թուլացել է նաեւ եվրոն
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է 478.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.56 դրամ (նվազել է 2.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 686.69 դրամ (նվազել է 3.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 263.1 դրամ, ոսկի՝ 19,488.2 դրամ, պլատին՝ 16,041.32 դրամ։
Մայիսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: