ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրությանն առաջարկում է համագործակցել հակամենաշնորհային քաղաքականության ձևավորման գործում
EconomicsՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրված հանձնարարականի կատարման ապահովման կապակցությամբ, այն է, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել լուծումներ, ակնկալում ենք ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, շահառուների, անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հակամենաշնորհային քաղաքականության ձևավորման գործում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցված հաղորդագրության մեջ նշված է. «Մրցակցային պայմանների խեղաթյուրման և խախտումների դեպքերի վերաբերյալ մինչև մայիսի 20-ը կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեժ գծին` 011-597-539 հեռախոսահամարով, էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected] , [email protected] կամ ունեցած տեղեկատվությունը ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչություն 011-597-152 (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5 հասցեով)»: