Երեխաները վտանգված են, հոսանքն ամեն րոպե կարող է խփել (տեսանյութ)
BlogԷռնա Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախքան հարցը ֆեյսբուքյան տիրույթ հանելը, զանգահարել եմ բոլոր էլ. ցանցի պատկան մարմիներին, որոնք պատասխանատու են մի խնդրի առնչությամբ, որը հիմա կներկայացնեմ, բայց ասեմ, կեսից ավելին անհասանելի էին, մյուսներն անգամ չբարեհաճեցին «ալո» ասել, մնացածերն էլ ասում էին, որ իրենց գործը չէ, բա ու՞մ գործն է .... Արամ Խաչատրյան 30 շենքի հարևանությամ գտնվող
(подста́нция) –ն , հայերեն տարբերակն այդպես էլ չմտաբերեցի, առավոտից բաց է, ինչն է եղել էլեկտրիկների շտապողականության պատճառը , դժվար է ասել. տարածքն այնքան արագ են լքել, որ մոռացել են անգամ դուռը կողպել… իսկ հարևանությամբ խաղում են երեխաներ, և որ նրանք հետաքրքրասեր էակներ են իրենց բնույթով ու սիրում են ամեն տեղ մտնել, դա անվիճելի փաստ է…