Աֆրիկյան Մունդարի ցեղը լվացվում է կովի մեզով և մաշկին քսում կովի արտաթորանքի մոխիր՝ ինֆեկցիայի դեմ պայքարելու համար (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Լուսանկարիչ Թարիք Զայիդին այցելել է Հարավային Սուդան և ներկայացրել տեղի Մունդարի ցեղի կենսակերպը, գրում է dailymail.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ` Մունդարի ցեղը լվացվում է կովի մեզով և մաշկին քսում կովի այրված արտաթորանք՝ ինֆեկցիայի դեմ պայքարելու համար:
Արտաթորանքի մոխիրը հանդիսանում է նաև շոգին դիմակայելու և մոծակներից խուսափելու միջոց:
Զայիդիի խոսքով՝ Մունդարի ցեղի մարդիկ իրենց կովերին շատ մեծ կարևորություն են տալիս, քանզի դրանք ապրուստի հիմնական միջոց են հանդիսանում:
Հարավային Սուդանում տարեկան 350000 կով և ցուլ են գողանում, և շուրջ 2500 մարդ է սպանվում անասնագողերի կողմից:








