Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանք է մարդկային կյանքին և արժեքներին. Յաիր Աուրոն

Society

Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների տեղական Հանձնաժողովի հրավերով մայիսի 10-15-ին Ռումինիայում էր գտնվում հրեա պատմաբան, Իսրայելի Բաց համալսարանի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Յաիր Աուրոնը (Yair Auron): Մայիսի 11-ին Բուխարեստի Համալսարանական կենտրոնական գրադարանում պրոֆեսոր Յաիր Աուրոնը և ռումինացի պատմաբան, Երեւանյան 2-րդ Գլոբալ ֆորումի մասնակից Սորին Անտոխին (Sorin Antohi) երկխոսությո ւն-քննարկում ունեցան Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի վերաբերյալ, դրանց միջև զուգահեռներ անցկացնելով և նշելով երկու մեծ ողբերգությունների նմանությունները, տարբերություններն ու յուրահատկությունները յուրաքանչյուրի պատմաքաղաքական համատեքստում: Անդրադարձ կատարվեց նաև նորագույն ժամանակների այլ ցեղասպանություններին (Ռուանդա, Սուդան, Մերձավոր Արևելք):

Հանդիպումը, որը ներածական խոսքով բացեց Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, կրում էր «Մոռացություն, վրեժ և ներում» խորագիրը: «Կարծում եմ, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել, 20-րդ դարը` իր դառը դասերով հանդերձ, իրապես չի ավարտվելու: Եթե ավարտվել է օրացուցային 20-րդ դարը, իրականում այն չի ավարտվել եւ չի ավարտվելու, մինչեւ Հայոց ցեղասպանությունը չճանաչվի ամբողջապես»,- իր խոսքում ասաց «Շշուկների մատյան» վեպի հեղինակը:

Յաիր Աուրոնը, ով նաև հրավիրյալ դասախոս է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայոց ցեղասպանության ճանաչումը համարեց համամարդկային խնդիր: «Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է մարդկությանը, հատկապես հրեա ժողովրդին, քանի որ այն չճանաչելը, ավելի վատ` այն ժխտելը անարգանք է մարդկային կյանքին եւ արժեքներին, անարգանք է Հոլոքոստի զոհերի հիշատակին»,- հայտարարեց հրեա պատմաբանը: Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` նա կարծիք հայտնեց, որ այդ ճանաչումն ինքն առայժմ հնարավոր է համարում Կնեսեթի մակարդակ ով` այն էլ բարենպաստ հանգամանքների դեպքում: Բանախոսի տեսակետն այն էր, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հապաղումը ստվեր է ձգում հենց Հոլոքոստի զոհերի հիշատակին, քանզի մարդկային տառապանքը հնարավոր չէ չափել` գերապատվություն տալով այս կամ այն իրողությանը կամ շեշտադրելով դրանցից լոկ մեկի եզակիությունը: Նա բերեց կոնկրետ օրինակներ, թե ինչպես են Եվրոպայում հայերը հարյուրավոր հրեաների փրկել նացիստական հետապնդումներից` նրանց տրամադրելով ապաստան կամ փաստաթղթեր: Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկանե րի հարցերին: 

Միջոցառմանը ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հրեական համայնքների նախագահ, պատգամավոր Աուրել Վայները (Aurel Veiner), Բուխարեստի Հրեական համայնքի նախագահ Պաուլ Շվարցը (Paul Schwartz), սենատոր Կրիստիանա Անգելը (Cristiana Anghel), պատմաբաններ, լրագրողներ, հայկական ու հրեական համայնքների ներկայացուցիչներ, ուսանողներ: 

Բուխարեստից հետո Յաիր Աուրոնը մեկնեց Կլուժ, ուր մայիսի 12-ին Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի ու 20-21-րդ դարերում մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին երկխոսությունը շարունակվեց քաղաքի Արվեստի թանգարանում, Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոֆեսոր, համալսարանի Հայագիտության ինստիտոտի տնօրեն դոկտոր Լուչիան Նաստասա-Կովաչի (Lucian Nastasă-Kovács) եւ պրոֆեսոր Մայքլ Շաֆիրի (Michael Shafir) հետ: Կլուժում կայացած այս հանրային գիտաժողովը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց Միության կողմից` հայագիտության ինստիտուտի ու Կլուժ-Նապոկայի Արվեստի թանգարանի հետ համատեղ:

Յաիր Աուրոնն այցելեց նաեւ Կլուժին մերձական Գեռլա` պատմական Արմենոպոլիս քաղաք: 

Հրեա պատմաբանի մասնակցությամբ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները լուսաբանվեցին ռումինական մամուլում եւ հեռուստատեսությամբ:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025