Չին ոստիկանը գրանցվել է Գինեսի գրքում՝ 8 ժամ մնալով արմունկների և ոտնաթաթերի վրա (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Մաո Ուեյդոնգ անունով չինացի ոստիկանը, արմունկների և ոտնաթաթերի վրա ութ ժամ մնալով, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, տեղեկացնում է mirror.co.uk-ը:
Պարբերականը փոխանցում է, որ նախկին ռեկորդը պատկանում էր ամերիկացի զինվորական Ջորջ Վուդին, ով կարողացել էր այդ դիրքում մնալ 7 ժամ 4 րոպե:
Ռեկորդը սահմանելուց հետո Մաո Ուեյդոնգը հաղթանակը նշել է՝ այդ դիրքով այդքան երկար մնալուց հետո սեղմումներ կատարելով: Չինացի ոստիկանը խոստովանել է, որ իրեն հաջողվել է այդ ռեկորդը սահմանել նաև շնորհիվ ոստիկանի իր աշխատանքի:





