Կանն-2016. Քեյթ Մոսը, Քիրսթեն Դանսթը և այլ աստղեր՝ «Սիրելով» ֆիլմի պրեմիերային
LifestyleԱյսօր Կաննի 69-րդ կինոփառատոնի շրջանակներում Փառատոնների և կոնգրեսների պալատում, որը գտնվում է Քրուազեթի հայտնի ծովափին, կայացել է «Սիրելով» (Loving) ֆիլմի պրեմիերան, որին, բնականաբար, նախորդել էր կարմիր գորգի շքերթը։
Այսպես, լուսանկարիչների առաջ, ովքեր դիմավորում էին միջոցառման աստղային հյուրերին, մեկը մյուսի հետևից հայտնվել են Քեյթ Մոսը քրոջ՝ Լոտտիի հետ, Քիրսթեն Դանսթը, որը այս տարվա փառատոնի ժյուրիի կազմում է ընդգրկված, Միշա Բարթոնը, Քոլին Ֆերթը, Թոնի Գարնը, Ռոսի դե Պալման և այլոք։
Ֆիլմը հավաքվածներին ներկայացրել է ֆիլմի ռեժիսոր Ջեֆ Նիկոլսը, ինչպես նաև Ջոել Էդգորթոնը և Ռուտ Նեգան, ովքեր ֆիլմում խաղում են գլխավոր դերերը։




















