Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանը մտած կնոջը «Շտապօգնության» մեքենայով տեղափոխեցին (Ֆոտո)
SocietyNEWS.am-ը գրում է.
Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազան մտած կնոջը քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով հեռացրել են տարածքից: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Կնոջը նախ համոզելով դուրս են բերել ավազանից, ապա րոպեներ անց «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին միջին տարիքի մի կին մտել է Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանը եւ հրաժարվում է դուրս գալ:

