Share4Car. այլընտրանքային տրանսպորտային համակարգ Հայաստանում
SocietyShare4Car-ը Հայաստանում նախադեպը չունեցող այլընտրանքային տրանսպորտային համակարգ է, որն իրենից ներկայացնում է առցանց AutoStop: Նպատակը ՀՀ երթևեկությունը, ինչպես նաև միջքաղաքային տրանսպորտը կարգավորելը, թեթևացնելը և ավելի մատչելի դարձնելն է : Գաղափարը հետևյալն է՝ գտնել միևնույն ճանապարհով գնացող մարդկանց և կապել իրար: Անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը անմիջապես www.share4car.com –ից, www.ert.am-ից կամ https://play.google.com/store/apps/details?id=com.share4car playMarket-ից գրանցվել որպես ուղևոր, ամրագրել երթուղիներ, օգտվել մեր հարմարավետ, ժամանակ խնայող, անհամեմատ մատչելի երթուղիներից կամ գրանցվել որպես սեփական մեքենայով վարորդ և հեշտությամբ կիսել ճանապարհածախսը, արդյունքում խնայել կյանքում ամենաթանկը՝ ժամանակը և գումարը, որը վաստակելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակ: Նշենք նաև, որ ցանկացած ուղևոր, օգտվելով Share4Car-ի երթուղիներից Երևան քաղաքում, վճարում է մինիմալ 80 և մաքսիմալ 300 դրամ: Իսկ Երևան քաղաքից դուրս Share4Car համակարգը երթուղիները հաշվարկում է 1 կմ/12-25 դրամի չափով: Այս գաղափարի մասին սկսել ենք մտածել դեռ 2013թ.-ին, երբ Երևանում անցկացվում էր free car ակցիան: Հենց այդ ժամանակ էլ մտածեցինք՝ ինչու՞ այս ամենը չդարձնենք երթևեկելու հիմնական տարբերակ և ստեղծեցինք Share4car–ը:

Share4car կազմակերպությունը ստեղծվել է 24.02.2016թ-ին համահիմնադիր Մ. Գալստյանի կողմից: Այժմ թիմը բաղկացած է 9-ը հոգուց:

Որպես թիրախային լսարան դիտարկում ենք այն մարդկանց, ովքեր հոգնել են անմխիթար վիճակում գտնվող երթուղայիններից, թերի գործող ավտոբուսներից, կամ այն մարդկանց, ովքեր չեն ուզում տաքսիների վրա գումար վատնել...

Կարծում ենք՝ անփոխարինելի լինելու համար անհրաժեշտ է մշտապես փոփոխվել, ինչը նշանակում է, որ մենք պարբերաբար կավելացնենք նորանոր ֆունկցիոնալ և ավելի հասանելի տարբերակներ, որպեսզի բոլոր ուղևորները ցանկացած պահի, ցանկացած ուղղություն կարողանան գտնել:

Եթե պատրաստվում ենք նորամուծություն մտցնել, ապա պատրաստ ենք, որ տևական ժամանակ հասկացված լինելու պակաս կունենանք, բայց, այնուամենայնիվ, արդեն ունենք հազարից ավել ակտիվ օգտագործող, 100-ից ավել ուղղություն, որը ձեռք ենք բերել սկսած մարտի 1-ից:
Շնորհակալություն...